ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Միացյալ ազգերի կազմակարպության արդյունաբերության զարգացման կազմակերպության Առևտրի, ներդրումների և նորարարությունների վարչութան գործարար միջավայրի, կլաստերի և նորարարությունների բաժնի ղեկավար Օլգա Մեմեդովիչի հետ։ Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրույցի առանցքում է եղել նորարարության օրակարգը։ Նախարար Տիգրան Խաչատրյանը ողջունել է պաշտոնյային և նշել. «ՄԱԱԶԿ-ի հետ իրականացվող բոլոր ծրագրերը մեզ համար կարևոր նշանակություն ունեն։ Դրանք մեր արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացման գործում իրենց էական դերակատարությունն ունեն, մասնավորապես տեքստիլի, կաշվի արտադրության ոլորտում։ Շնորհակալություն ՄԱԱԶԿ-ին այդ աջակցության համար։ Այսօր էլ պատրաստակամ ենք քննարկելու այն բոլոր հնարավորությունները հատկապես ինովացիայի և նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, որ մեր շուրջը կուտակված են»։ Օլգա Մեմեդովիչը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և ներկայացրել իր գործունեությունը անդամ-երկրներում։ Նա ընդգծել է թվային փոխակերպման անհրաժեշտությունը և արդյունաբերությունում բարձր տեխնոլոգիաների ներմուծման կարևորությունը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվական ռեսուրսներով, ինչպես նաև համագործակցել նշված ոլորտներում հայեցկարգային փաստաթղթերի մշակման աշխատանքներում։
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02