Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ և քննարկել ոլորտի բարեփոխմանն ուղղված նախաձեռություններին աջակցելու ու համատեղ շոշափելի արդյունք գրանցելու հնարավորությունները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը ողջունել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին և աշխատակազմին՝ հանդիպման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար: Արդարադատության նախարարը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումը արդյունավետ հարթակ է՝ քննարկելու արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեքստում համագործակցության ռազմավարական ուղղությունները:
Ռուստամ Բադասյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է մի շարք ոլորտային ռազմավարությունների նախագծերի վերջին փոփոխությունները: Դրանք վերաբերել են Հակակոռուպցիոն, Դատաիրավական, Մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին:
Անդրադառնալով Հակակոռուպցիոն ռազմավարությանն ու Գործողությունների ծրագրին՝ նախարարը նշել է, որ դրանք նպատակաուղղված են ոլորտի ինստիտուցիոնալ ձևավորմանը՝ ստեղծելով բոլոր կարևոր դերակատարների մեկ շարունակական և համապարփակ շղթա՝ բարեփոխումներն իրականություն դարձնելու համար:
Ինչ վերաբերում է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը, Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ այն ուղղված է ոչ միայն դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը, այլև դատախազական և քննչական մարմինների բարեփոխմանը: Նախարարը կարևորել է նաև Ռազմավարության անդրադարձը հայ հասարակության համար կարևոր այնպիսի թեմաներին, ինչպիսիք են սահմանադրական և ընտրական բարեփոխումները, ինչպես նաև անցումային արդարադատությունը՝ ուղղված հանրության հաշտեցման ապահովմանը, մեր պատմության ցավալի էջերը փակելուն ու ապագայում նույն սխալները բացառելուն:
Եզրափակելով խոսքը՝ արդարադատության նախարարը կրկին շնորհակալություն է հայտնել միջազգային բոլոր կառույցներին` ոլորտի բարեփոխումների գործընթացում շարունակական աջակցության համար:
Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել բարեփոխումներին աջակցելու հարցում և միաձայն ընդգծել, որ Արդարադատության նախարարության՝ վերջին շրջանի ջանքերն ու ռազմավարական կարևոր փաստաթղթերի մշակմանն ուղղված աշխատանքները բարեփոխումների ճանապարհով անցնող գործընկեր երկրների համար կարող են դիտվել որպես լավագույն օրինակ:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01