Ս.թ. հոկտեմբերի 8-ին ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունում կայացավ հանդիպում՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ իրականացվող «Թայեքս» (Տեխնիկական օգնության և տեղեկատվության փոխանակման գործիք (TAIEX)) ծրագրի շրջանակներում փորձագիտական առաքելությամբ Հայաստան ժամանած Իտալիայի Շրջակա միջավայրի պահպանության տարածաշրջանային գործակալության փորձագետ Ֆրանչեսկո Ֆուստոյի հետ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Փորձագետի այցի նպատակն է եղանակի վտանգների մոնիթորինգի և կանխատեսման կարողությունների բարելավման հնարավորությունների ուսումնասիրությունն ու փորձի փոխանակումը երկու երկրների միջև:
«Հիդրոմետ» ծառայության անձնակազմի հետ հանդիպման ընթացքում փորձագետ Ֆ. Ֆուստոն իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց, որ ծրագրի հիմնական նպատակը տեղեկատվության, տվյալների և փորձի փոխանակումն է, ինչը թույլ կտա աղետների ժամանակ նվազեցնել հնարավոր վնասները: Փորձագետը կարևորեց նաև հետագա համագործակցության ընդլայնումը:
«Հիդրոմետ» ծառայության տնoրեն Ա. Դպիրյանը ողջունելով ներկաներին՝ մաղթեց արդյունավետ աշխատանք, հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի փոխշահավետ և օգտակար:
Այս չորս օրերի ընթացքում Ֆ. Ֆուստոն, որպես ԵՄ առաջավոր փորձի օրինակ, կծանոթացնի հիդրոօդերևութաբանական գետնամերձ ցանցի և տվյալների մշակման համակարգին, Իտալիայում կլիմայական ռիսկերի գնահատման մեթոդոլոգիային, ինչպես նաև կծանոթանա ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հիդրոօդերևութաբանական գետնամերձ ցանցին՝ այցելելով օդերևութաբանական կայան:
Փորձագետի հետ հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև Հորիզոն 2020 հետազոտական ծրագրի թեմաները, ԵՄ ֆինանսավորման հնարավորությունները՝ այդ ծրագրի շրջանակներում համատեղ գիտահետազոտական գործունեություն ծավալելու ուղղությամբ:
Նմանատիպ ծրագրերի միջոցով նախատեսվում է հզորացնել ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության ինստիտուցիոնալ, գիտական և տեխնիկական կարողությունները, ինչը կնպաստի կլիմայի դիտված և սպասվող փոփոխության վերաբերյալ առավել արժանահավատ տեղեկատվության ստացմանը, երկրում կլիմայի փոփոխության հարմարվողականությանը միտված միջոցառումների նպատակային իրականացմանը:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01