Ճանապարհային ոստիկանությունը քաղաքացիների անվտանգ երթևեկությունն ապահովելուց բացի, նաև կազմակերպում է տարաբնույթ կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում` դպրոցականների մասնակցությամբ: ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հերթական միջոցառումը հոկտեմբերի 7-ին էր:
Ճանապարհային ոստիկանությունը հյուրընկալել էր Պուշկինի անվան հիմնական դպրոցի սաներին: Նրանցից շատերն արդեն ինքնուրույն են անցնում փողոցը, վաղը մեքենա են վարելու, չի բացառվում, որ ոմանք նույնիսկ ճանապարհային ոստիկան դառնան: Բայց պարզվում է` քչերը գիտեն, թե հետիոտնային անցումներից ինչպես է պետք օգտվել, լուսացույցի որ լույսը կամ երթևեկության որ նշանն ինչ նշանակություն ունի:
Միջոցառման սկզբում դպրոցականների հետ զրուցեց և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը: Նա հարցերի միջոցով ստուգեց աշակերտների իմացությունը, բացատրեց, թե որքան կարևոր է երթևեկության կանոններն ու տարբերանշաններն իմանալը, ապա անվտանգության նկատառումներից ելնելով` երեխաներին լուսանդրադարձիչ թևնոցներ նվիրեց:
Անվտանգ երթևեկությանը նվիրված ճանաչողական հանդիպումը շարունակեցին ճանապարհային ոստիկանները: Բացատրեցին` ինչպես պետք է անցնել փողոցը, ճանապարհային որ տարբերանշանն ինչ նշանակություն ունի, խոսեցին անվտանգության անհրաժեշտ կանոնների մասին:
Ամենահետաքրքիրն, ինչ խոսք, Ճանապարհապարեկային մեքենան էր: Դպրոցականները պարզեցին` տեսուչը որ դեպքում ինչպես է օգտվում ռադիոկապից, մեքենան ինչպիսի ձայնազդանշաններ է արձակում: Իսկ մեքենայում նստածների համար շատ բան ոչ միայն հասկանալի, այլև հասանելի էր...
Ոստիկանության հետ համագործակցությունից գոհ էին դպրոցի ուսուցիչները: Հանդիպման ավարտին ճանապարհային ոստիկանները երեխաներին. «Ես պահպանում եմ երթևեկության կանոնները» վերտառությամբ կրծքանշաններ նվիրեցին: Տպավորություններն աննկարագրելի էին, հանդիպումը` հետաքրքիր ու ճանաչողական:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01