Գրանցված հանցագործությունների թիվը Հանրապետությունում շարունակում է աճել: ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները, ըստ որի՝ գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 16,522, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1062-ով ավելին է:
2019թ. հունվար-օգոստոսին 459-ով աճել են ոչ մեծ ծանրության, 129-ով՝ միջին ծանրության դեպքերը՝ կազմելով 5086 դեպք:
Ծանր հանցագործությունների թիվը 2658 է, որը 436-ով ավելի է նախորդ տարվանից: Առանձնապես ծանր հանցագործությունները 191 են, որը նախորդ տարվա համեմատ 38-ով ավելի է:
Անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 491-ով՝ կազմելով 2797, այդ թվում՝ սպանության 33 դեպք (5-ով ավելի է նախորդ տարվա համեմատ-Tert.am), 21 սպանության փորձ, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 699 դեպք:
Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 74 -ն է, որից բռնաբարություն և բռնաբարության փորձ՝ 20 դեպք՝ նախորդ տարվա 27-ի փոխարեն:
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը հաշվետու ժամանակում կազմել է 2474, որը 99-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
140-ով ավելացել են ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպքերը և կազմել 947 դեպք, որից 150 -ը ավարտվել են մահվան ելքով: Հաշվետու ժամանակահատվածում մահվան ելքով ՃՏՊ-ները ավելացել են 13-ով:
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճ է գրանցվել՝ 8528 դեպք, որը 1384-ով ավելին է նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանից: Պետական կամ հանրային գույքի հափշտակությունների ոլորտում գրանցվել է 318 դեպք: 1386 դեպքով աճել են անձնական գույքի հափշտակությունների թիվը՝ կազմելով 7623 դեպք:
Գրանցվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործության 1968 դեպք, որը 131-ով քիչ է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածից: Գրանցվել է պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և անցնելու 242 դեպք:
2019 թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 223 դեպք է գրանցվել, որը 143 -ով քիչ է նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանից:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01