Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսական աճի տեմպը դանդաղում է, ընդ որում՝ 2019 թ. տարածաշրջանում տնտեսական աճի գնահատականը 1.8 տոկոս է` ըստ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տնտեսական նորությունների մասին Համաշխարհային բանկի վերջին զեկույցի:
ՀԲ երևանյան գրասենյակից հայտնում են, որ այս գնահատականը, որը չորս տարվա կտրվածքով ամենացածրն է, արտացոլում է տարածաշրջանի խոշորագույն տնտեսությունների՝ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի տնտեսական աճի տեմպի դանդաղումը: Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում տարածաշրջանի այլ մասերի, այդ թվում՝ Կենտրոնական Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների կայուն աճին:
Տարածաշրջանում տնտեսական աճի դանադաղումն ընթանում է նվազման համաշխարհային միտմանը զուգահեռ՝ ընդգծելով արտադրողականության աճի խթանման և վերջին տասնամյակում նվազող ներդրումներն ավելացնելու անհրաժեշտությունը: ԵԿԱ-ում նշված մարտահրավերներին է ավելանում ժողովրդագրական միտումների վատթարացումը, այդ թվում՝ աշխատունակ տարիքի բնակչության թվի կրճատումը: Զեկույցում դիտարկվում են միգրացիոն մարտահրավերները և պատկերացումներ են ներկայացնում ինչպես ընդունող, այնպես էլ ծագման երկրների վերաբերյալ:
«Միգրացիան կարող է նպաստել տարածաշրջանի բարգավաճմանը։ Միգրանտների մոտ նկատվում է աշխատունակ տարիքի լինելու անհամաչափ միտում և հետևաբար կարող են մեղմել ժողովրդագրական ճնշումները՝ ավելացնելով աշխատուժի չափը, բարձրացնելով արտադրողականությունը և խթանելով աճը»,- ասել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ՝ Ասլի Դեմիրգուկ-Կունտը:
Վերջին չորս տասնամյակում Եվրոպայում կտրուկ ավելացել է ներգաղթյալների մասնաբաժինը, ընդ որում՝ աշխարհում այժմ երեք ներգաղթյալից մեկը մեկնում է Եվրոպա: Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բարձր է նաև ներտարածաշրջանային միգրացիայի ցուցանիշը. ներգաղթյալների 80 տոկոսն ընտրում է տարածաշրջանի այլ երկրներ տեղափոխվելու տարբերակը: Այնուամենայնիվ, հաճախ ներգաղթն ուժեղ դիմադրության է հանդիպում, քանի որ օգուտները երկարաժամկետ են, իսկ ծախսերը, այդ թվում՝ տեղահանման և գործազրկության, անմիջական և կենտրոնացած են որոշակի խմբերում: Քաղաքականություն մշակողներին անհրաժեշտ է նշված խմբերին աջակցել՝ մշակելով նրանց վերապատրաստման ծրագրեր և ճշգրտելով կրթական համակարգերը երիտասարդների համար, որպեսզի նրանք չմրցակցեն ավելի ցածր հմտություններ ունեցող ներգաղթյալների հետ: Նման ջանքերի բաղկացուցիչների թվում, ըստ զեկույցի, կարող են լինել նաև ժամանակավոր սոցիալական նպաստները և գործազրկության ապահովագրական վճարումները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միգրացիայի հետևանքով առաջանում են նաև ծագման երկրներից հմուտ աշխատուժի «ուղեղների արտահոսքի» հետ կապված մտավախություններ: Կրթության ավելի բարձր մակարդակ ունեցող մարդկանց բաժին է ընկում Բոսնիա և Հերցոգովինայից ընդհանուր ներգաղթյալ բնակչության 55 տոկոսը, Հայաստանից և Լատվիայից ներգաղթյալների ավելի քան 40 տոկոսը և Ալբանիայի, Մոլդովայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ղրղզստանի, Ռումինիայի և Տաջիկստանի ներգաղթյալ բնակչություն մոտ 40 տոկոսը: Նման մշտական օրինակները հաճախ ախտանիշ են, այլ ոչ թե հիմնական խնդրի պատճառը:
Ծագման երկրներում կառավարման և հաստատությունների բարելավումը երկարաժամկետ քաղաքականություններ են, որոնք կարող են հաղթահարել շարունակական ներգաղթ ծնող պատճառները: Հմուտ աշխատուժը պահելուն ուղղված քաղաքականությունների թվում են մասնավոր հատվածի խթանումը և աշխատատեղերի ստեղծմանը զարկ տալը, բարձրագույն կրթության ուղղությամբ ներդրումները և տնտեսության մեջ կանանց համար հնարավորությունների մեծացումը: Կապերի ընդլայնումը նույնպես սփյուռքի ներգրավվածության ավելացման կարևոր կողմերից է, քանի որ կապ պահպանող ներգաղթյալներն ավելի հավանական է, որ ներդրումներ կատարեն և վերադառնան: Զեկույցը ցույց է տալիս, որ ծագման երկրում մնալու համար խթանների ավելացումն ավելի հավանական է, որ զսպի արտագաղթը, քան արտասահմանում օգուտների սահմանափակմանը հետամուտ քաղաքականությունը:
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
13:19 05.08.25
21:19 05.08.25
16:19 05.08.25
16:06 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03