Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու»-ն:
«Մեր նախագահը քննարկել է Վլադիմիր Պուտինի հետ Սիրիայի հյուսիսում սպասվող գործողությունները: Էրդողանը նշել է, որ այդ գործողությունը մեծ ներդրում է լինելու Սիրիայում խաղաղության և կայունության հաստատման գործում և ճանապարհ է հարթելու երկրում քաղաքական կարգավորման գործընթացի համար»,-ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին այս իրավիճակում կառուցողական մոտեցում ցուցաբերելու համար:
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող տարածքների ինքնավար վարչակազմը չորեքշաբթի համընդհանուր զորահավաք է հայտարարել՝ կապված Թուրքիայի ԶՈՒ-ի վերահաս ռազմական գործողությունների սպառնալիքի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների մասին որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին: Նա նշել էր, որ այս գործողությունների նպատակն է լինելու Սիրիայի սահմանամերձ հատվածը Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերից մաքրելը և այնտեղ Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականների բնակեցումը:
Թուրքիայի նախագահի հայտարարությանն ի պատասխան՝ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ չի աջակցի և չի մասնակցի ռազմական գործողությանը, որն Անկարան մտադիր է իրականացնել Սիրիայի հյուսիսում
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44