Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացում է ակնկալվում 2020 թվականի գարնանից ոչ շուտ: Այս մասին հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը: Նրա խոսքով՝ դեսպանատան բացումը մեծ ջանքեր, ֆինանսական ծախսեր է պահանջում: «Եթե ինձ հարցնեք, ապա ես կնշեի հին Յաֆֆոյում (Թել Ավիվ) հայկական եկեղեցու մոտակայքում գտնվող վայրը»,- նշեց նա: Հարցին՝ ակնկալվում է արդյոք ՀՀ-ում Իսրայելի դեսպանատան բացում, Ալեքսանդր Ցինկերը պատասխանեց, որ մոտ ժամանակներս չի ծրագրվում, քանի որ դա կապված է մի քանի պայմանի հետ: «Առաջին հերթին, դա ֆինանսական հարց է, եւ դեսպանատան բացման եւ հետագա սպասարկման համար անհրաժեշտ են աշխատավարձեր եւ այլն: Երկրորդ հերթին, դրա համար երկու երկրների միջեւ լուրջ առեւտրատնտեսական հարաբերություններ են անհրաժեշտ, ինչը դեռեւս չկա: Եվ, երրորդ հերթին, Հայաստանում ավանդաբար չի եղել եւ այժմ չկա մեծ հրեական սփյուռք, որոնց հարցերով կզբաղվեր դեսպանատունը»,- նշեց Ցինկերը: Նա նկատեց, որ ակտիվության աճ կա, օրինակ, դեպի Իսրայել չվերթների, իսրայելական ուղղվածությամբ տուրիստական ընկերությունների առումով: «Բացի այդ, հայկական ԶԼՄ-ներում կարդացել եմ, որ իրանցիների համար Մեղրիում ազատ առեւտրի գոտի ստեղծելու հետ մեկտեղ ծրագրվում է Գյումրիի մոտակայքում իսրայելական ազատ առեւտրի գոտի ստեղծել: Դա կապված է ԵԱՏՄ գոտի ապրանքների տեղափոխման համար կենտրոնների ձեւավորման անհրաժեշտությամբ: Այդ նախագծի համար ծրագրվում է ավելի քան 200 հա հող տրամադրել, այսօր տրամադրվել է արդեն 30 հա: Հույս կա, որ այդ նախագիծը սկիզբ կդնի նոր որակյալ հարաբերություններին»,- ընդգծեց նա: Ցինկերի խոսքով՝ դեսպանատան բացումն ու դեսպանների կարգավիճակի փոփոխությունը կբարձրացնի նաեւ քաղաքական, այդ թվում միջխորհրդարանական մակարդակով հարաբերությունների մակարդակը: «Որքանով տեղյակ եմ, հայկական կողմի հետ բարեկամական խումբը ղեկավարում է ՀՀ փոխվարչապետը, եւ հուսով եմ, որ շուտով՝ Իսրայելում ընտրություններից հետո, Քնեսեթն իր հերթին կակտիվացնի գործունեությունը»,- նշեց Ցինկերը՝ հավելելով, որ դեսպանատան բացումը կարող է Իսրայել Հայաստանի ղեկավարության այցի կազմակերպման լավ առիթ լինել, սակայն դրա համար նախապատրաստական աշխատանքներ են անհրաժեշտ՝ ԱԳՆ ղեկավարների հանդիպման տեսքով, ինչպես նաեւ որոշակի համաձայնագրեր եւ փաստաթղթեր, որոնք կստորագրվեն այցի ընթացքում:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44