Պեկինը պատրաստ է քննարկել մասնակի առեւտրային գործարքը Վաշինգտոնի հետ։ Bloomberg-ը, հղում կատարելով բանակցությունների ընթացքում տեղեկացված պաշտոնյաներին, հայտնում է, որ Չինաստանը պատրաստ է խոսել հնարավոր համաձայնագրի մասին, եթե Թրամփի վարչակազմը այլեւս տուրքեր չսահմանի չինական ներկրումների վրա։ Աղբյուրի համաձայն, Պեկինը պատրաստ է կատարել աննշան զիջումներ, ինչպիսին, օրինակ, գյուղատնտեսական ապրանքների գնումն է։ Անհայտ պաշտոնյան հայտարարել է , որ բանակցությունների մասնակիցները լավատեսորեն տրամադրված չեն եղել լայնածավալ համաձայնագրի կնքման հանդեպ, որը վերջնականապես վերջ կդներ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ առեւտրային հակամարտությանը։ Բացի այդ, Financial Times-ը չորեքշաբթի առավոտյան հայտնել էր, որ Չինաստանի պաշտոնյաներն առաջարկում են մեծացնել ԱՄՆ-ից գյուղատնտեսական տարեկան գնումները, որպեսզի հասնեն մասնակի գործարքի։ «Փոխվարչապետ Լյու Օնը կգա իրական առաջարկություններով, սա դատարկ այց չէ»,- FT-ին ասել է անհայտ պաշտոնյան։ «Չինացիները պատրաստ են լարվածության վերացմանը»,- հավելել է նա։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ հոկտեմբերի 15-ից կբարձրացնի չինական ներկրումների տուրքերը, եթե երկկողմ առեւտրային բանակցություններում առաջընթաց չգրանցվի։ 2018թ․ սկզբից աշխարհի երկու խոշորագույն պետությունները միմնյանց ապրանքների վրա միլիարդավոր դոլարների տուրքեր են սահմանում, ինչը բացասաբար է ազդում ֆինանսական շուկաների եւ բիզնեսի ու սպառողների տրամադրությունների վրա։
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44