Փարիզում ճապոնացի բիզնեսմենի դաստակից գողացել են ավելի քան 800 000 դոլարանոց ժամացույցը։ CNN-ը հայտնում է, որ տղամարդը դուրս է եկել Ելիսեյան դաշտում Հաղթական կամարի մոտ գտնվող «Նապոլեոն» հյուրանոցից, որպեսզի ծխի, երբ գողը նրա դաստակից թռցրել է ժամացույցը։ Տուժածին է մոտեցել մի մարդ, որը նրանից ծխախոտ է խնդրել։ Երբ նա մեկնել է ձեռքը, գողը հափշտակել է ժամացույցն ու փախել։ Խոսքը Richard Mille Tourbillon-ի մասին է։ Ադամանդակուռ պարույրով զարդարված շվեյցարական այս շքեղ ժամացույցը վաճառվում է 830 000 դոլարով։ Վերջին ամիսներին Փարիզում շքեղ ժամացույցների գողության ալիք է դիտարկվում։ BFMTV-ի տվյալներով, տարվա առաջին ութ ամիսների ընթացքում գրանցվել է 71 այդպիսի դեպք։ Գողությունների մեծ մասը կատարվում է Ելիսեյան դաշտից ոչ հեռու 8-րդ շրջանում, որտեղ բազմաթիվ շքեղ հյուրանոցներ եւ թանկարժեք իրերի խանութներ կան։ Հուլիսին 190 000 եվրո ընդհանուր արժողությամբ չորս ժամացույցի գողություն էր կատարվել։ Ըստ BFMTV-ի, նման ժամացույցները «սեւ շուկայում» իրենց գնի 30-50 տոկոսի չափով կարող են վերավաճառվել։
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01