Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, Libra կրիպտոարժույթի թողարկման ծրագրերի հետ կապված, ցուցմունք կտա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, հաղորդում է AFP-ն։ Պալատի ֆինանսական ծառայությունների հարցերով հանձնաժողովը հայտարարել է, որ Ցուկերբերգը միակ վկան կլինի «Facebook-ը եւ նրա ազդեցությունը ֆինանսական ծառայությունների ոլորտի եւ բնակարանաշինության վրա» թեմայով լսումներում։ Ավելի վաղ այս տարի թվային փողերի հետ աշխատանքները գլխավորող Facebook-ի տնօրեն Դեւիդ Մարկուսը, ելույթ ունենալով Սենատի բանկային հարցերով հանձնաժողովում, հայտարարել էր, որ կրիպտոարժույթը չի թողարկվի առանց կարագավորող մարմինների թույլտվության։ Մարկուսը եւ Facebook-ի այլ ղեկավարներ պնդում են, որ նոր թվային փողը կարող է նպաստել գլոբալ դրամական փոխանցումների ծախսերի նվազեցմանը եւ օգնել նրանց, ովքեր չունեն հասանելիություն բանկային համակարգին։ Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Լե Մաերը նախազգուշացրել է, որ ներկա պայմաններում Libra-ն վտանգ է ներկայացնում կառավարությունների «դրամական ինքնավարությանը» եւ չի կարող գործարկվել Եվրոպայում։ Անցած շաբաթ թվային վճարումներով զբաղվող PayPal ընկերությունը հայտարարել է, որ դուրս է գալիս Libra-ի գործարկման առաջխաղացմամբ զբաղվող ընկերությունների եւ կազմակերպությունների դաշինքից։
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44