Եվրամիությունը Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Շվեյցարիան ու եւս հինգ երկիր բացառել է հարկային հանգրվանների եվրոպական երկու սեւ ցուցակից: Այդ մասին ասված է ԵՄ-ի խորհրդի՝ հոկտեմբերի 10-ին տարածված հայտարարության մեջ, որի նիստը՝ Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների մակարդակով, տեղի է ունեցել Լյուքսեմբուրգում: «Հոկտեմբերի 10-ին ԵՄ-ի խորհուրդը համաձայնել է Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Մարշալյան կղզիները բացառել այն երկրների ու տարածքների եվրոպական ցուցակից, որոնք ԵՄ-ի հետ չեն համագործակցում հարկերի վճարումից խուսափելու հարցում: Նա նաեւ հաստատել է, որ Ալբանիան, Կոստա-Ռիկան, Մավրիկիոսը, Սերբիան եւ Շվեյցարիան վաղաժամկետ կատարել են հարկային համագործակցության գծով իրենց բոլոր պարտավորությունները եւ անհրաժեշտ բարեփոխումներ են անցկացրել, որպեսզի համապատասխանեն լավ հարկային վարչարարության եվրոպական սկզբունքներին: Այս երկրները կբացառվեն հարկային հանգրվանների վերաբերյալ ԵՄ-ի խորհրդի Հավելված 2-ից (հարկային հանգրվանների այսպես կոչված «գորշ ցուցակ», որոնք հայտարարել են հարկային ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցելու մտադրության մասին, բայց դեռեւս անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել դրա համար»,-ասված է փաստաթղթում: Այսօրվա որոշումից հետո ֆիսկալ ոլորտում ԵՄ-ի հետ չհամագործակցող հարկային հանգրվանների հիմնական սեւ ցուցակում մնացել է ինը պետություն ու տարածք՝ ամերիկյան Վիրջինյան կղզիները, Ամերիկան Սամոան, Բելիզը, Ֆիջին, Օմանը, Սամոան, Տրինիդադը եւ Տոբագոն, Վանուատուն: Եվրամիության կողմից հարկային հանգրվանների սեւ ու գորշ ցուցակներն ստեղծվել են 2017 թվականին նախորդ տարիների ընդգրկուն հարկային այնպիսի սկանդալների արդյունքում, ինչպիսիք են՝ «Պանամայի դոսիեն» կամ «Լյուքսեմբուրգյան դոսիեն», երբ ԶԼՄ-ներ տեղեկություններ արտահոսեցին ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների ու գործարարների հարյուրավոր օֆշորային հաշիվների ու ընկերությունների վերաբերյալ, որոնք օֆշորներն օգտագործել են հարկերի վճարումից խուսափելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44