Արցախի Հանրապետության նախկին վարչապետ և պետական նախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների ֆավորիտ թեկնածուներից է:
Նախագահական ընտրություններից սպասվող արդյունքների, ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունների և մի շարք այլ հարցերի մասին Araratnews–ը զրուցել է Արայիկ Հարությունյանի հետ
-Պարո՛ն Հարությունյան, «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարում ասել էիք՝ կհրապարակվի 2020-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին Ձեր կողմից առաջադրվող թեկնածուի անունը: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք գնահատում Ձեր քաղաքական ուժի հնարավորությունները:
Թող անհամեստություն չլինի, բայց, կարծում եմ, շատ բարձր, այլապես գուցեև նման որոշման չգնայինք: Այդ վստահությունը հաստատեցին սեպտեմբերի 8-ին Արցախում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որտեղ մեր կուսակցության անդամ և համակիր թեկնածուները ստացան ամենամեծ աջակցությունը՝ հանրապետության 228 համայնքներից 173-ում ընտրվելով համայնքի ղեկավարներ: Բացի այդ, գրեթե ամեն օր սոցիալական տարբեր խմբերի հետ եմ հանդիպում, որոնց մեծ մասը իրենց աջակցությունն է հայտնում մեր որդեգրած քաղաքական կուրսին ու այն ծրագրերին, որոնց մասին արդեն հայտարարել ենք: Այս օրերին հարյուրավոր քաղաքացիներ են դիմում նաև կուսակցությանն անդամագրվելու նպատակով, որոնց գերակշիռ մասը երիտասարդներ են: Սա նշանակում է, որ մարդիկ հավատում են մեզ, որ այն ճանապարհը, որով փորձում ենք առաջ տանել մեր երկիրը, ճիշտ ու ընկալելի է մարդկանց մեծ մասի համար: Ինչն էլ մեզ և՛ ոգևորում է, և՛ պարտավորեցնում:
-Իսկ Ձեր քաղաքական թիմը պատրա՞ստ է արդյոք ստանձնելու երկրի կառավարման մեծ պատասխանատվությունը:
Եթե անկեղծ լինենք, ապա անցած ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում մեր քաղաքական թիմը նախագահ Բակո Սահակյանի կողմից մեծ բաժին պատասխանատվություն էր ստացել, որն, ըստ իս, պատվով ենք կատարել: «Ազատ հայրենիք» կուսակցությունը Արցախի քաղաքական դաշտում արդեն մեկուկես տասնամյակ ակտիվ գործունեություն է իրականացնում: Պետք է նշեմ, որ այդ ընթացքում երեք անգամ մասնակցել ենք խորհրդարանական ընտրությունների և ամեն անգամ ժողովրդի կողմից ստացել ավելի շատ քվե, քան նախորդներին: Համոզված եմ՝ վստահության այդ կապիտալն այսօր էլ չի պակասել: Երբեք չենք վախեցել հավակնոտ խոստումներից ու այսօր էլ նոր նշաձող ենք սահմանել այն ծրագրերի համար, որոնք պատրաստվում ենք իրականացնել: Այո՛, մենք կարող ենք, ու համոզված եմ, որ մեզ հավատում են…
-Պարո՛ն Հարությունյան, շատ է խոսվում ՀՀ իշխանությունների հետ ունեցած Ձեր ջերմ հարաբերությունների մասին: Այդ խոսակցություններն ինչքանո՞վ են համապատասխանում իրականությանը, և եթե, իսկապես, այդպես է, ինչո՞վ է այն պայմանավորված:
— Ես երբեք չեմ թաքցրել ՀՀ իշխանությունների հետ իմ սերտ շփումները և կարող եմ վերահաստատել, որ հաճախակի հանդիպումներ եմ ունենում թե՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և թե՛ ՀՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Այդ հանդիպումները, բացի պարզ ու մարդկային հարաբերություններից, օգտակար են այն իմաստով, որ մեր երկրի առաջ ծառացած բազմաթիվ հարցեր ենք քննարկում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
13:19 05.08.25
16:06 05.08.25
10:02 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03