ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Անդրանիկի փողոցում 29-ամյա երիտասարդի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի հոկտեմբերի 09-ին՝ ժամը 21:10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի ՀԱ թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Նույն օրը՝ ժամը 22:15-ին, ահազանգ է ստացվել նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնից այն մասին, որ հրազենային վնասվածքներով, Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասից իրենց մոտ է տեղափոխվել անհայտ տղամարդու դի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննչական բաժնի պետի կողմից որոշում է կայացվել՝ քննչական խումբ կազմելու մասին: Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 4 հատ պարկուճ և 1 գնդակ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժածի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1990 թվականին: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
13:19 05.08.25
16:06 05.08.25
10:02 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03