Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 10-ին հրապարակել է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Նշվում է, որ գործը վերաբերում է 1960 թվականին ծնված Երևանի բնակիչ Դավիթ Մաթևոսյանին, որը ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակում հավաքը ցրելու արդյունքում։ Ոստիկանության աշխատակիցներ Հ. Կ.-ի և Է.Կ.-ի կողմից կազմված «Դավիթ Մաթևոսյանի ձերբակալման մասին արձանագրության» համաձայն՝ Մաթևոսյանն Ազատության հրապարակից բերման էր ենթարկվել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ժամը 8.50-ին՝ ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով: Ոստիկանության աշխատակիցները ոստիկանության բաժանմունքի պետին գրավոր հայտնել էին, որ Դավիթ Մաթևոսյանը «բերման է ենթարկվել» դիմադրություն ցույց տալու, իրենց հրելու և օրինական հրամաններին չենթարկվելու համար: Մաթևոսյանը հարցաքննվել և հերքել էր ոստիկանության աշխատակիցների՝ դիմադրություն և անհնազանդություն ցույց տալու մեղադրանքները: Երկու ոստիկանների ցուցմունքների արդյունքում Մաթևոսյանը 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել, որից հետո Մաթևոսյանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մաթևոսյանի բողոքի համաձայն՝ ինքը չի ունեցել արդար դատավարություն, քանի որ խախտվել է իր՝ գործով վկաների և իրեն ձերբակալելու պահին նրա հետ եղած անձանց լսելու իրավունքը, որոնք կարող էին հերքել բռնություն կիրառելու մեղադրանքի պնդումը։ Եվրոպական դատարանը, անդրադառնալով հետևյալ հարցերի շրջանակին՝ 1. երաշխավորվե՞լ է արդյոք դիմողի արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես՝ իր վկաներին կանչելու և հարցաքննելու իրավունքը, 2. դիմողի նկատմամբ մեղադրանքը և հետագա դատապարտումը հանդիսացե՞լ են արդյոք միջամտություն նրա կարծիք արտահայտելու ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքներին, 3. դիմողի հետապնդումը և դատապարտումը չի՞ եղել արդյոք խտրական՝ հիմնված նրա քաղաքական համոզմունքների վրա, եզրակացրել է, որ. 1. Տեղի է ունեցել դիմումատուի գործով դատաքննության արդարության վերաբերյալ Մարդու իրավունքների վերաբերյալ կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում (արդար դատավարության իրավունք), 2. Տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդված խախտում (խաղաղ հավաքների անցկացման իրավունք): Դատարանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է երեք ամիսների ընթացքում դիմումատուին վճարի 13 200 եվրո՝ կրած բարոյական վնասի համար:
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
21:19 05.08.25
13:19 05.08.25
16:06 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03