Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերությունը մասնակցել է Երևանում անցկացվող 23-րդ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT-ին:
«Կոկա-Կոլա Ընկերությունը» աջակցել է համաժողովի կազմակերպման աշխատանքներին, ներկայացրել կայուն զարգացման մոտեցումները, իսկ «Կոկա-Կոլա Հելլենիկ» Խմբի Ռազմավարության, նորարարության և առևտրային լուծումների գծով տնօրեն Գալիպ Օնարը՝ համալրել WCIT-2019-ի շրջանակում անցկացվող թեմատիկ նիստերի խոսնակների թիմը:
«Business interrupted»՝ բիզնեսում նորարար տեխնոլոգիաների կիրառման և ընկերությունների զարգացման համար դրանց կարևորությանն անդրադարձող քննարկման ժամանակ Գալիպ Օնարը խոսել է Կոկա-Կոլա Համակարգի ընկերություններում կիրառվող նորարար լուծումների, նպատակների, հնարավորությունների մասին:
«Տեխնոլոգիաների կիրառումն այսօր անհարժեշտ է յուրաքանչյուր ընկերությանը՝ անկախ ոլորտից: Մենք ձգտում ենք տեխնոլոգիական նորարարություններն ու դրանց առավելությունները հասանելի դարձնել մեր սպառողների համար: Նորարարությունը մեր շարժիչ ուժն է: Նորարար լուծումնմերը խթանում են բիզնեսը: Մրցակցային լինելու համար պետք է հետևել տեխնոլոգիաների զարգացմանը, դիտարկել նորարար գաղափարներ և բարձրացնել դրանց ներկայությունը մեր շուկաներում»,- նշել է Գալիպ Օնարը:
«Կոկա-Կոլա Հելլենիկ» Խմբի 28 երկրներում նորարարության և տեխնիկական գործընթացները համակարգող փորձագետը կիսվել է փորձառությամբ՝ ընդգծելով ընկերություններում կիրառվող նորարար և թվային տեխնոլոգիաների շնորհիվ սպառողների հետ կապի ամրապնդման ու ծառայությունների բարելավման հնարավորությունները:
«Նորարության երկու ուղղություն ունենք, մեկն ապրանքների նորարարությունն է, մյուսը տեխնոլոգիական: Երկուսն էլ փոխկապակցված են և անհրաժեշտ՝ մեր սպառողներին լավագույն փորձառություն մատուցելու համար:
Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր սպառող օրվա ցանկացած պահին մեր ապրանքատեսականիում կարողանա գտնել իր համար ցանկալի ըմպելիք, իսկ դրա համար նորարար լուծումների կիրառումը պարտադիր է» ասել է ընկերության տնօրենը:
Բիզնեսի զարգացմանը զուգահեռ, նորարար տեխնոլոգիաները ընդլայնում են նաև ընկերության կորպորատիվ պատասխանատվության ծրագրերի հնարավորությունները՝ մասնավորապես բարելավելով թափոններիի վերամշակման և ջրային ռեսուրսների պահպանման գործընթացները:
Կայուն զարգացման մոտեցումները մշտապես գտնվում են ընկերության ուշադրության կենտրոնում: Համաժողովի ընթացքում նույնպես «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» առիթը բաց չի թողել անդրադառնալ թափոնների վերամշակմանը: Ընկերությունը տրամադրել է պլաստիկի և թղթի սորտավորման հատուկ աղբամաններ, կազմակերպիչներին աջակցելով՝ հավաքագրել և այնուհետև վերամշակել համաժողովի ընթացքում գոյացած թափոնները:
Հայաստանում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը գործում է1996-ից: Բիզնես գործունեությունից զատ, ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը: Թափոնների վերամշակմանը, ջրային ռեսուրսների կառավարմանը, երիտասարդների և համայնքների զարգացմանը, ինչպես նաև երկրի տնտեսական կայունությանն ուղղված նախագծերը մշտապես ընկերության ուշադրության կենտրոնում են:
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
10:25
10:09
09:55
09:42
09:34
09:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55