«Այսօր արձանագրեցի, որ խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք և ուշադրությունս գրավեց այն, որ ոչ մի աղմուկ-աղաղակ չկա»,- այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ սա հիշարժան փաստ է, քանի որ չի հիշում դեպք, որ կառավարությունը խաղողի մթերման շրջանում սթրեսային և ցայտնոտային տեղեկություններ չստանար:
«Մեզ բոլորիս շնորհավորում եմ այս կապակցությամբ։ Կարևոր է արձանագրել՝ այն, ինչ սովորաբար տեղի էր ունենում, հիմա տեղի չի ունենում։ Սա, կարծում եմ, բավական լուրջ հաջողություն է, հույս ունեմ, որ այդպես կշարունակվի։ Ասեմ, որ սա ամենևին պատահականություն չէ և կապված է այն գործողությունների հետ, որոնք մենք ձեռնարկել ենք անցած տարվանից սկսած»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հույս ունեն՝ գտել են ձևը, թե ինչ անել, որ խաղողի մթերման շրջանում արհեստական լարվածություն, գյուղացիների շահերի ոտնահարումներ տեղի չունենան։
Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն էլ տեղեկացրեց, որ հանրապետությունում հոկտեմբերի 8-ի դրությամբ մթերվել է մոտ 160 հազար տոննա խաղող, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 37%-ով ավելի է: Փոխնախարարը նշեց, որ սրանք նախնական թվերն են։
Ավագ Ավանեսյանի խոսքով՝ խոշոր երեք ընկերությունները միասին մթերել են մոտ 90 հազար տոննա խաղող. կոնյակի համար մթերված 1 կգ խաղողի միջին գինը կազմել է 150-155 դրամ, ինչն, ըստ նրա, փոքր-ինչ բարձր է անցած տարվա գնից: «Սրանք հուսադրող ցուցանիշներ են»,- ասաց նա՝ հավելելով, որ կմթերվի ևս 4-5 հազար տոննա խաղող՝ նախատեսված գինու արտադրության համար։
Վարչապետը նշեց՝ շատ մտահոգություններ է լսում այն մասին, որ խաղողի մթերման վերաբերյալ վիճակագրությունն այնքան էլ իրական չէ, ինչը որոշակիորեն կախված է նախկինում գոյություն ունեցած մեխանիզմների հետ։
Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն արձագանքեց՝ նշելով, որ խաղողի մթերման վիճակագրություն չի վարվում։ «Դա տնտեսվարող սուբյեկտների գործընթաց է, մենք հավաքագրում ենք արտադրված գյուղմթերքը»,- ընդգծեց նա։
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
13:19 05.08.25
16:06 05.08.25
10:02 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03