«Ռիո 2016»-ը մեզ համար շատ դժվար սկսվեց: 31-րդ ամառային օլիմպիական խաղերի յուրաքանչյուր օր, մենք շատ մոտ էինք հաղթանակներին, բայց վերջին պահին, ինչ-որ անկանխատեսելի, չարաբաստիկ պատահականությունների պատճառով հաղթանակը դուրս էր փախչում մեր ձեռքից: Սակայն որքան էլ հաղթանակը փախչի քեզանից, եթե դու ավելի արագ ես վազում, քան քեզանից փախչել ցանկացող հաղթանակը, ապա միևնույն է, դու հասնելու ես նրան և այն քո ձեռքերում է լինելու: Մեր տղաներն արեցին դա: Նրանք կարողացան արդարացնել բոլորիս հույսերն ու սպասումները և կարողացան շատ բան ապացուցել ամբողջ աշխարհին: Նրանք ստիպեցին, որ ամբողջ աշխարհը ոտքի կանգնի և հարգի մեզ, մեր դրոշը, մեր հիմնը և զգա մեր բազկի զորությունը: Մեր մեդալակիրները` Սիմոնը, Միհրանը, Արթուրը և Գոռը փառքով կարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրները: Մյուսներին ևս մոռանալ և թերագնահատել պետք չէ: Բոլորն էլ իրենց` այդ պահին ունեցած հնարավորությունների առավելագույնն արեցին և ջանք չխնայեցին մեզ ուրախացնելու համար, բայց հանգամանքները մնում են հանգամանքներ: Առանձնահատուկ ուզում եմ անդրադառնալ Միհրան Հարությունյանին և նշել, որ նա մեզ և բոլորի համար չեմպիոն է: Թեև բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովի և Նարեկ Աբգարյանի պարագայում ևս մրցավարական արդարությունը մեղմ ասած կասկածելի էր, սակայն Միհրանի պարագայում անարդայությունն այնքան ակնհայտ էր, որ երկրորդ կարծիք պարզապես չկա: Անգամ անարդարության հեղինակներն իրենց պահվածքով ցույց տվեցին, որ ընդունում են Միհրանի հաղթանակը ուղղակի այդ պահին այդպես էր «պետք»: Մենք բոլորս պետք է առանձնահատուկ կերպով փառաբանենք Միհրանին և չթողնենք, որ նա հուսալքվի: Նա ցույց տվեց իր ուժը և դեռ շատ դասեր ունի տալու անարդարներին, իր նոր հաղթանակներով և նվաճումներով: Մենք քեզ հետ ենք Միհրան և դու մեր չեմպիոնն ես:
«Ռիո 2016»-ը դեռ չի ավարտվել և մենք դեռ էլի մեդալ նվաճելու հույսեր ունենք: Շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակների համար և շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր կերտեցին այս հաղթանակները` մարզիկներին, մարզիչներին, ղեկավարներին և մեր մարզիկներին սրտացավորեն երկրպագող մարզասերներին:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44