ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երևանյան գագաթնաժողովին մասնակցելը ցույց են տալիս Եվրասիական տնտեսական միության աշխարհատնտեսական ներուժի հզորացումը: Այս մասին ԵԱՏՄ երևանյան գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսում հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ և «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:
Ըստ նրա, Հայաստանի համար Սինգապուրի հետ հարաբերությունների զարգացումը կարևոր է առաջին հերթին օտարերկրյա ներդրումների ներգրավման տեսանկյունից: Ինչ վերաբերում է Իրանին, ապա հարևան երկրի հետ հարաբերությունների պահպանումն ու խորացումը այժմ առավելապես հնարավոր է ԵԱՏՄ-ի գոյության շնորհիվ, քանի որ դա օգնում է Հայաստանին մասամբ հաղթահարել ԱՄՆ-ի՝ Թեհրանի հետ կապերը դադարեցնելու մասով ճնշումները.
«Այս իմաստով անդամակցությունը ԵԱՏՄ-ին ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական նշանակություն ունի Հայաստանի համար: Իհարկե, մեր երկրի համար այս անդամակցությունը շատ օգուտներ է բերում», - համոզմունք հայտնեց նա:
Ղուկասյանը նաև շեշտեց «Եվրասիական մայրցամաքի տրանզիտ ներուժ» միջազգային ֆորումի անցկացումը, որը, նրա խոսքով, հույս է ներշնչում, որ թվային նոր դարաշրջանի պահանջներին համապատասխան նոր տրանսպորտային միջանցքների գաղափարը շուտով կյանքի կկոչվի նաև Հայաստանի մասնակցությամբ:
Արման Ղուկասյանը մեր երկրի տարածքում Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների երկխոսության կազմակերպումը որակում է ԵԱՏՄ գագաթնաժողովի կարևոր պահերից մեկը: Նա հիշեցրեց, որ Վլադիմիր Պուտինը 2015 թվականից սկսած չի այցելել Հայաստան, և անցկացրած հանդիպումները, անշուշտ, նպաստում են, որ ընդհանուր առմամբ դրական մթնոլորտ պահպանվի երկու երկրների հարաբերություններում:
Շարունակությունը՝ verelq.am-ում
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01