Virgin Orbit-ը հայտարարել է Երկրի ուղեծրից դուրս իր ծրագրերի, այն է՝ Մարս հրթիռ ուղարկելու մասին, հայտնում է Hightech+-ը։ Virgin Orbit-ի ղեկավար Ռիչարդ Բրենսոնի նոր մտադրության դեմքը կրկին մոդիֆիկացված Boeing 747 ինքնաթիռն է, նույն ինքը Cosmic Girl-ը, որը հարմարեցված է ստրատոսֆերայից, մոտ 10 700 մետր բարձրությունից ոչ մեծ հրթիռների արձակման համար։ Հրթիռը ուղեծիր է բարձրացնում արբանյակներ՝ ամենափոքրերից, որոնք հացի կտորի չափ են, մինչեւ մեծերը՝ սառնարանի չափ, գրում է New Atlas-ը։ Հուլիսին ընկերությունն անցկացրել է LauncherOne հրթիռի առաջին փորձարկումները, այն Հարավային Կալիֆոռնիայի երկնքում արձակվել է Cosmic Girl-ի թեւի վրայից։ Ղեկավարության խոսքերով, Virgin Orbit-ի առաջին կոմերցիոն հաճախորդները 2021թ․ կարող են իրենց հրթիռներն արձակել Երկրի ուղեծիր, սակայն դրանից հետո շուտով կհայտնվի զոնդերն ավելի հեռու ուղարկելու հնարավորություն։ Նոր ծրագիրը մտահղացվել է SatRevolution արբանյակային ընկերության, ինչպես նաեւ լեհական տասնյակ համալսարաններից մի շարք գիտնականների եւ ինժեներների հետ համագործակցությամբ։ Մինչ այժմ Մարս հասել են միայն չորս պետական կազմակերպություններ՝ «Ռոսկոսմոսը», NASA-ն, ESA-ն եւ ISRO-ն։ Նոր կազմակերպությունը նպատակ է դրել նախապատրաստել եւ անցկացնել «դեպի Մարս փոքր արբանյակների արձակման աշխարհում առաջին մասնավոր առաքելությունը»։ Առաջ անցնելով SpaceX-ից՝ Virgin Orbit-ը կդառնա Մարս հասած առաջին մասնավոր ընկերությունը։ SatRevolution-ը, որն արդեն այս տարի ուղարկել է առաջին մասնավոր լեհական արբանյակը Երկրի ուղեծիր, կզբաղվի CubSat դասի ապարատների կառուցմամբ եւ արտադրությամբ։ Այդ ընթացքում Virgin-ը փորձարկման համար կնախապատրաստի իր ուղեծրային հրթիռը։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, հրթիռի առաջին արձակումը դեպի Մարս տեղի կունենա արդեն 2022թ․
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03