Երեւանում Եվրասիական միության գագաթաժողովի անցկացման կարեւոր պահերից մեկը դարձավ երկխոսությունը Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 11-ին ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների ռազմավարական բնույթը վերջին ժամանակներս դրսեւորվել է մի շարք ուղղություններում, մասնավորապես՝ Սիրիայում հումանիտար առաքելությանը Երեւանի մասնակցության, ռազմատեխնիկական եւ էներգետիկ ոլորտներում խոշոր երկկողմ նախագծերի իրականացման համատեքստում։ Ինչպես նշեց Ղուկասյանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է ապացուցել, որ ունեցել է լիարժեք, լիաֆորմատ բանակցություններ Ռուսաստանի նախագահի հետ, բայց դա, ավելի շուտ, կարելի է անվանել չափազանցություն։ «Չէ՞ որ իրականում չի հայտարարվել որեւէ կարեւոր խնդրի լուծման մասին, որը եղել է երկկողմ օրակարգում՝ լինի գազի գինը, թե լարվածությունը «ՀԿԵՈւ»-ի կամ «Գազպրոմ Արմենիա»-ի հարցում։ Այս առնչությամբ արժե ուշադրություն դարձնել Նիկոլ Փաշինյանին Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ պաշտոնական այց կատարել Մոսկվա։ Դա կարելի է գնահատել որպես հրավեր հետագա առարկայական երկխոսության համար՝ առկա հարցերի ամբողջ ընդգրկմամբ»,- ամփոփել է Արման Ղուկասյանը։ Հիշեցնենք, որ ԵՏՄ գագաթաժողովը տեղի ունեցավ Երեւանում հոկտեմբերի 1-ին։
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55