ՀՀ նախագահի հրամանագրով Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, համատեղության կարգով, նշանակել Իսլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ):
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ալեքսանդր Արզումանյանի կենսագրությունը
Ծննդյան թիվն ու վայրը՝
1959թ. դեկտեմբերի 24, ԵրևանԿրթությունը՝
1986թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեությունը
Մինչև 1990թ. Քաղաքի կառավարման ավտոմատացված համակարգերի Երևանի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտում (ՔԿԱՀԵՆԻ) աշխատել է ճարտարագետ-ծրագրավորող:
1988-1990թթ. ղեկավարել է Հայոց համազգային շարժման լրատվական կենտրոնը, հրատարակել կենտրոնի տեղեկագրերը:
1990-1991թ. եղել է ՀՀ ԳԽ նախագահի օգնական:
1991թ. ՀՀ ԳԽ նախագահության և Նախարարների խորհրդի համատեղ որոշմամբ գործուղվել է ԱՄՆ (ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու նպատակով):
1992-1993թթ. եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
1992-1996թթ.` ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:
1996-1998թթ.` ՀՀ արտաքին գործերի նախարար: 1988թ.-ից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը:
2000-2002թթ. և 2008-2012թթ. եղել է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ:
2001-2004թթ.` Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ (հայ և թուրք ականավոր գործիչներից կազմված անկախ խումբ):
2002թ. աշխատել է մարդու իրավունքների, ժողովրդավարության, տարածաշրջանային համագործակցության հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպություններում:
2008թ. նախագահական ընտրություններում եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի պետ:
2012-2017թթ.` ՀՀ ԱԺ պատգամավոր համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Դիվանագիտական աստիճանը
Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Օտար լեզուների իմացությունը
Տիրապետում է ռուսերենին, անգլերենին և ֆրանսերենին:
Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03