Այս տարի մենք, ըստ ամենայնի, կունենաnք պլյուս մինուս յոթ տոկոսանոց տնտեսական աճ, ինչը շատ կարևոր և բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ, Եվրոպական երկրների տարածքում: Այս մասին այսօր Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա Վայն» գինու գործարանում ընթացող «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» խորագրով ներդրումային համաժողովի ընթացքում իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հասկանալի է, որ մեր բազան շատ ցածր է և 7 տոկոս աճն այն ցուցանիշը չէ, որից պետք է շատ երջանիկ զգանք մեզ»,-ասաց նա: Վարչապետը կարևորեց Կառավարության և բիզնես շրջանակների միջև փոխգործակցությունը և նշեց, որ դրա համար բոլոր հնարավորություններն ստեղծված են:
«Այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա բաժանում ընդդիմադիր և իշխանամետ գործարարների: Գործարարների շրջանում մենք չունենք ընդհանրապես թշնամիներ, բոլոր գործարարներին համարում ենք թիվ մեկ դաշնակիցը, քանի որ տնտեսական հեղափոխությունը, առանց դաշնակցելու գործարարների հետ, հնարավոր չէ և մեր մեծագույն խնդիրն է, որ ՀՀ-ում յուրաքանչյուր գործարար իրեն զգա պաշտպանված»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ կարևոր է անհատական ջանքը, որն էլ պետք է բերի տնտեսական հեղափոխության և հավելեց, որ աղքատության հաղթահարման միջոցը տեսնում են քաղաքացիներին քաջալերելու մեջ, որ վերջիններս ՀՀ-ում ստեղծեն բիզնես և ոտքի կանգնեն: «Բարեգործության այն մոդելը, որը երկար տարիներ կիրառվել է Հայաստանում, դեգրադացրել է մեր տնտեսական հարաբերությունները և դա շատ դեպքերում մարդուն ոչ թե օգնել է, այլ խանգարել»,-ասաց նա և նշեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է արձանագրի, որ իր հացը պետք է իր քրտինքով վաստակի, և հեղափոխության իմաստը սա է:
«Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած է և էլի ուզում եմ ասել, որ տնտեսական հեղափոխությունը, ինչպես ամեն ինչ, որը կապված է քաղաքակրթության հետ, նախ տեղի է ունենում մարդկանց մտքում»-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ այսօր տաղանդի մրցակցությունը տնտեսական թիվ մեկ գործոնն է: «Նախ պետք է փոխենք ինքներս մեզ, մեր միջավայրը և փոխենք մեր հայրենիքը, որը պետք է դառնա բոլորիս համընդհանուր երազանքների երկիր, ոչ թե մի քաղաքական թիմի երազանքի երկիր, ոչ թե անհատի, այլ մենք մեր երազանքները պետք է լցնենք մի կաթսայի մեջ և այդ կաթսայի մեջ պետք է եփի և մարմին ստանա մեր ազգային երազանքը: Տնտեսական հեղափոխությունը մեր ազգային երազանքների իրականացման մասին է, որովհետև մեր երազանքներն իրականցնելու համար մենք պետք է ունենանք հզոր պետություն և դրանից առաջ պետք է ունենանք հզոր տնտեսություն»,-ասաց նա:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01