Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ, որի ժամանակ ներկայացվել ու քննարկվել է Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ արտացոլված ՀՀ զինված ուժերում առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք ՀՀ զինված ուժերում» ծրագրի աջակցությամբ կազմակերպված նիստին մասնակցել են Պաշտպանության նախարարության, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Անվտանգության խորհրդի քարտուղարության և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ:
«Զինծառայողների կարգավիճակի բարձրացումը իմ աշխատանքի առաջնային սկզբունքներից է»,-բացման խոսքի ժամանակ նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Մեր աշխատակազմում ուսումնասիրված առաջատար երկրների փորձի հիման վրա իրավասու մարմիններ ներկայացվել է առաջարկություն զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին ոչ ֆինանսական բնույթի արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։ Առաջարկները Պաշտպանության նախարարության կողմից հավանության են արժանացել, որից հետո դրանք ներկայացրել եմ ՀՀ վարչապետին կենսագործելու նպատակով»,- ասել է Արման Թաթոյանը։
Նիստին քննարկվել են զինված ուժերում կարգապահության ամրապնդման և մահվան դեպքերի նվազման, զինապարտների առողջության պահպանման, զինված ուժերում կանանց ներգրավման, զինվորական ծառայության անցնելու և ծառայությունից արձակվելու գործընթացում առաջացող խնդիրները։ Քննարկվել են նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման հիմնահարցերը:
Անդրադառնալով իրավախախտում կատարած զինծառայողների հարցին՝ Պաշտպանի ներկայացուցիչները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ զինծառայողին պատասխանատվության ենթարկելուց առաջ պետք է վեր հանել զինծառայողի կողմից կատարած իրավախախտման պատճառները: Դա հետագայում կարող է ունենալ կանխարգելիչ նշանակություն:
Հանդիպմանը մասնակցող Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք խնդիրներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ քննարկել խնդիրների լուծման ուղիները։
Պաշտպանը մշտապես կարևորում է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում հասարակական կազմակերպությունների և Պաշտպանության նախարարության ու շահագրգիռ մյուս պետական կառույցների գործունեությունը:
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03