Ստամբուլի Կոնվենցիան չի պարունակում որևէ դրույթը, որը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Կոնվենցիայի հիմնական գործառույթը կանանց հանդեպ բռնության կանխումն է: Նման եզրահանգման է եկել Վենետիկի հանձնաժողովը: Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հատուկ կարծիք ստանալու համար: Անդրադառնալով այն պնդումներին, որ Հայաստանում Ստամբուլի Կոնվենցիայի կարիքը չկա, Վենետիկի հանձնաժողովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ընտանեկան բռնությունը տարածված է եվրոպական բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ուստի Կոնվենցիայի վավերացումը կօգնի բռնության զոհերին: Կոնվենցիան հատուկ ուշադրություն է դարձնում կանանց հանդեպ բռնությունների դեպքերին և առաջարկում է մոնիթորինգի հատուկ մեխանիզմ՝ մի բան, որը գոյություն ունեցող փաստաթղթերում բացակայում է: Վավերացնելով միջազգային փաստաթուղթը՝ իշխանությունները փաստում են, որ լուրջ են վերաբերում խնդրին: Ինչ վերաբերում է Կոնվենցիայի որոշ խնդրահարույց կետերին, որոնք կարող են հակասել ՀՀ Սահմանադրությանը, Վենետիկի հանձնաժողովն առանձնահատուկ դիտարկել է «գենդեր», «գենդրային ինքնություն», «սեռական կողմնորոշում», ինչպես նաև «ընտանիք» և «ամուսնություն» տերմինները: Արձագանքելով այն պնդումներին, որ Ստամբուլի Կոնվենցիան այսպես կոչված տրոյական ձի է գենդերային գաղափարախոսության համար, որի նպատակն է փոխել պետությունների մշակույթը և ստիպել վերջիններս ժխտել կենսաբանական տարբերությունը կանանց և տղամարդկանց միջև, ապա Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է՝ Կոնվենցիան հստակ մատնանշում է տարբերությունը «սեռի»՝ որպես կենսաբանական իրողության և «գենդերի»՝ որպես սոցիալական իրողության միջև: Հայաստանի Սահմանադրությունում գենդերի մասին հիշատակում չկա, բայց այն երաշխավորում է հավասարություն տղամարդկանց և կանանց միջև: Ստամբուլի Կոնվենցիան պետությանը չի պարտավորեցնում միջոցներ ձեռնարկել տարբեր կատեգորիայի անձանց ճանաչել կամ նրանց գենդերային ինքնության հիման վրա հատուկ կարգավիճակ շնորհել: Այն ուղղակի հաստատում է, որ գենդերային ինքնությունը խտրականության արգելված հիմքերից մեկն է: Դա նշանակում է, որ անհատին չի կարելի զրկել բռնությունից պաշտպանվելու կամ զոհի կարգավիճակ ունենալու իրավունքից՝ նրա գենդերային ինքնության պատճառով: Այս մոտեցումը կարծես թե համատեղելի է ՀՀ Սահմանադրության գենդերային հավասարությանը վերաբերող դրույթներին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ aravot.am-ում
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:03 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
10:02 08.11.25
13:34 08.11.25
14:35 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01