ARM | RUS |

Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցել Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում. ներկա է գտնվել Աննա Հակոբյանը

13.10.19 | 21:45

Հայրապետական Սուրբ Պատարագ Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի առիթով Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Ժնև (Շվեյցարիա): Նույն օրը Գարեգին Երկրորդ Հայրապետը պատվիրակության ուղեկցությամբ ներկա գտնվեց Կարմիր Խաչի և Ժնևյան Կարմիր Խաչի ջանքերով կազմակերպված Շվեյցարիայի Կարմիր Խաչի 2019 թ. բարեգործական հանդեսին: Այս տարի «Պայծառացրեք մեր տարեցների կյանքը» նշանաբանի ներքո անցկացված հանդեսի ընթացքում հավաքագրված միջոցները նպատակաուղղվելու են նաև Հայաստանում կարիքավոր տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքին: Հոկտեմբերի 13-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում` ազդարարելով եկեղեցու կառուցման 50-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը և իր բարձր ներկայությամբ խանդավառություն հաղորդելով հայ համայնքին: Այս առիթով եկեղեցում էին հավաքվել շվեյցարահայ համայնքի բազում ներկայացուցիչներ: Հայրապետական պատարագը սկսվեց հանդիսավոր թափորով, որի ընթացքում ժողովուրդն արժանացավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությանը: Որպես առընթերականեր Վեհափառ Հայրապետին սպասավորեցին Խաժակ արքեպիսկոպոսը և Գուսան վարդապետը: Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Շվեյցարիայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Շվեյցարիայի տարբեր համայնքների վարչությունների անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, ուխտավոր հայորդիներ, ինչպես նաև Շամբեզիի Ուղղափառ եկեղեցուց Հայր Ռադի Բուշին, Կաթոլիկ եկեղեցու թեմից կանտոնի հովվական խնամքի խորհրդի նախագահ Քաթրին Ռիդլիգերը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչներ Հայր Իոան Սոկան և դոկտ. Անի Ղազարյանը, Սոսա-Թղուանե բողոքական համայնքի ներկայացուցիչներ Ռոլանդ Վեբերը և Վերոնիկ Շոպֆեր-Օրելին և Ժնևի հրեական համայնքի գլխավոր րաբբի դոկտ. Իսահակ Դայանը: Սուրբ Պատարագի ընթացքում, իբրև բնաբան ընտրելով Ա. Տիմ. Գ 15-ի` «կենդանի Աստծո եկեղեցին է՝ սյուն և հաստատություն ճշմարտության» խոսքը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամը բերեց ներկա ժողովրդին: «Փառք ենք վերառաքում Բարձրյալին, որ շնորհն է պարգևել հովվապետական այց կատարելու Շվեյցարիա, հանդիպելու ձեզ այս գեղատեսիլ վայրում՝ Լեմանի լճի ափին, և մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներիդ հետ միասին տոնախմբելու Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակը: Շվեյցարիայի օրհնյալ հողում քսաներորդ դարասկզբից մեր ժողովրդի զավակներ ապրել են մշտապես վառ պահելով հայրենիքի հանդեպ սերը և հայ քրիստոնեական իրենց ինքնությունը, որի վկայությունն ու պսակն է 1969 թ. երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և լուսահոգի Հակոբ Թոփալյան ազնվահոգի բարերարի ջանքերով կառուցված այս գեղեցիկ եկեղեցին։ Աղոթքով ենք հիշում հանգուցյալ բարերարին և ի պայծառություն եկեղեցու իրենց ջանքերը ներդրած բոլոր երախտավորներին: Եկեղեցու հոբելյանը մեծ իրադարձություն է ամենքիս համար: Ուրախալի այս առիթով բերում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները և համայն հայության նվիրական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լույսն ու օրհնությունը»,- նշեց Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբությունն իր քարոզում անդրադարձավ տաճարի խորհրդին և առաքելությանը յուրաքանչյուր հավատացյալի կյանքում: «Սուրբ է Տիրոջ տաճարը, որտեղ երկնառաք բարիքներով լիանում են հավատացյալների հոգիները, բավականանում մխիթարությամբ, սփոփվում աստվածային ողորմությամբ, առատանում Սուրբ Հոգու շնորհներով: Սուրբ Պողոս առաքյալը հենց այս նվիրական ու տերունավանդ առաքելությունն է շեշտում՝ կենդանի Աստծո Եկեղեցին բնորոշելով իբրև ճշմարտության հաստատում և սյուն։ Հավատացյալներիս համար Եկեղեցին դեպի Աստված և փրկություն առաջնորդող տապան է, որ այս կյանքի ալեկոծությունների, անհանգստությունների ու տագնապների միջից իր հարկի ներքո ապաստանածներին սնում է հոգևոր կերակուրով, մատռվակում Տիրոջ կենաց խոսքը և ապահով հասցնում դեպի փրկության խաղաղ նավահանգիստը: Քրիստոսի պարգևած ճշմարտության հավատքով զորացած` աշխարհով մեկ եկեղեցիներ հիմնեցինք՝ հնչեց աղոթքը, հնչեց հայ լեզուն ու խոսքը, վառ մնաց ջահը աստվածսիրության ու եկեղեցասիրության: Մենք մարդկային պատմության անդաստանում թողեցինք առ Քրիստոս հավատքով կերտված ազգային կյանքի, արժանահիշատակ գործերի վառ վկայությունները և աստվածպաշտության հաստատուն ու ճշմարիտ մե՛ր՝ հայկական սյուները՝ հոգևոր և ազգային անգին գանձերը, որոնցից մեկը Սուրբ Հակոբ անունը կրող այս եկեղեցին է», - ասաց Նորին Սրբությունը։ Վեհափառ Հայրապետը խոսեց նաև Շվեյցարիայի հայության կյանքում Սուրբ Հակոբ եկեղեցու կեսդարյա ծառայության մասին: «Գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ, որ կես դար Սուրբ Հակոբ եկեղեցին հոգևոր սպասավորների և նրանց լծակից աշխարհականների գովելի ծառայությամբ հոգևոր խնամք է մատուցել Շվեյցարիայում հաստատված հայորդիներին, զորացրել ու առաջնորդել դեպի Աստված, բաշխել Սուրբ Հոգու պարգևները և ամուր պահել ազգային ինքնությունը: Համայնքային կյանքում ծագած դժվարություններն ու անհամաձայնությունները ձեր հայրերը և դուք հաղթահարել եք ազգային միասնության գիտակցությամբ և առ մեր Սուրբ Եկեղեցին սիրո ու հավատարմության ոգով: Մենք քաջալեր ու հուսավառ ենք ձեր հավատավոր բարի ընթացքով ու աստվածահաճո գործերով: Ձեր ձեռքբերումները դուք ծառայեցնում եք ոչ միայն շվեյցարահայ համայնքի բարգավաճմանը, այլև մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորմանը, մեր անկախ հայրենիքի, ազատ Արցախի զորացմանը: Քրիստոնեական արժեքներին հավատարմությամբ դուք նաև Շվեյցարիայի բարի ու վստահելի քաղաքացիներն եք, մասնակից ավանդաշատ այս երկրի հասարակական կյանքի առաջընթացին: Շվեյցարիայի Կարմիր խաչի կողմից կազմակերպված երեկվա հանդեսը ի նպաստ կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցների, վառ վկայությունն էր այն կարևոր ավանդի, որ հայ համայնքն ունի հաչս Շվեյցարիայի իշխանությունների և հասարակության: Այս առիթով բերում ենք ձեզ ամենքիդ մեր բարձր գնահատանքն ու օրհնությունը: Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, գոհունակություն է հայոց Հայրապետիս համար, որ դուք ձեր բաժին լույսն եք հավելում Սուրբ Էջմիածնի Լուսավորչահաստատ մշտավառ կանթեղին, որ դարերի խորքից մինչև այսօր լուսավորում է ազգիս փրկության ճանապարհը: Հայրապետական Մեր հորդորն է ձեզ, որ ձեր հայրերի օրինակով, սիրո և միաբանության ոգով մեր Սուրբ Եկեղեցու հովանու ներքո շարունակեք կենդանի պահել ազգային-եկեղեցական ձեր կյանքը` երիտասարդ սերնդին կրթելով և դաստիարակելով ազգասիրության ոգով: Նույն նախանձախնդրությամբ զորեղ պահեք եկեղեցասիրության և հայրենանվիրումի ձեր ոգին, ձեր հավատքը և միշտ Աստծո կամքի համաձայն ընթանալու վճռականությունը, ինչպես Սուրբ Գիրքն է պատվիրում՝ «բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու և Աստծու գիտությամբ աճելու համար» (Կող. Ա 9-10)», - ընդգծեց Հայոց Հայրապետը: Ընդունելության ընթացքում իր ուրախությունն Ժնև այցի և հայ համայնքի հետ հանդիպման առիթով հայտնեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Վերջինս իր շնորհավորանքները բերեց շվեյցարահայ համայնքին` անդրադառնալով նաև Հայոց Եկեղեցու հայապահպան կարևոր առաքելությանը: ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հերթին համայնքին փոխանցեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորական ուղերձը եկեղեցու հիսնամյակի առիթով: Վերջում տեղի ունեցավ աջահամբույրի արարողությունը, որի ժամանակ ներկաները հնարավորություն ունեցան անձամբ մոտենալու Հայոց Հայրապետին և ստանալու նրա օրհնությունն ու հայրական հորդորները: Երկօրյա այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ ու քննարկումներ ունեցավ թեմի թեմական և ծխական մարմինների պատասխանատուների և անդամների հետ և իր թելադրությունները կատարեց թեմական և համայնքային կյանքի առավել զորացման և արդյունավորման համար:


Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է...

11:45

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

11:21

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը Հայաստանում

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը...

11:16

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք մաքսատուրքից․ Փաշինյան

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք...

10:43

Որոշ տարածաշրջաններում բուք ու մերկասառույց է․ կան փակ ավտոճանապարհներ

Որոշ տարածաշրջաններում բուք ու մերկասառույց է․ կան փակ...

10:25

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 7 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 7...

10:09

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

Բաքվում Ֆրանսիայի դեսպանատուն. ՀՀ–ն ու Ադրբեջանը ընդօրինակում են Գերմանիայի և Ֆրանսիայի՝ պատերազմից հետո քայլերը

Բաքվում Ֆրանսիայի դեսպանատուն. ՀՀ–ն ու Ադրբեջանը ընդօրինակում են Գերմանիայի և Ֆրանսիայի՝...

09:34

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են հայտնաբերել

Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են...

17:02

Կառավարությունում խոսել են, թե Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է միջազգային օդանավակայան դառնալ

Կառավարությունում խոսել են, թե Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է միջազգային օդանավակայան...

16:37

Կեղծ ու հիմնազուրկ պատճառաբանություններով Եպիսկոպոսաց ժողովը չպետք է խափանվի. Մայր Աթոռ

Կեղծ ու հիմնազուրկ պատճառաբանություններով Եպիսկոպոսաց ժողովը չպետք է խափանվի. Մայր...

16:19

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Տալլինում անցկացված «Remembering Paul Keres» արագ շախմատի մրցաշարում

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Տալլինում անցկացված «Remembering Paul Keres» արագ շախմատի...

16:09

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման...

15:49

ԱՄՆ նախագահի հրավերը՝ 1 մլրդ դոլարի նախապայմա՞նով․ ՔՊ-ականի կարծիքով՝ «տարբեր ղեկավարների տարբեր պայմաններով են հրավիրել»

ԱՄՆ նախագահի հրավերը՝ 1 մլրդ դոլարի նախապայմա՞նով․ ՔՊ-ականի կարծիքով՝ «տարբեր ղեկավարների տարբեր...

15:28

Առայժմ իրավական խոչընդոտներ կան, բայց եկեղեցիները պետք է պատկանեն միայն պետությանը․ Թագուհի Ղազարյան

Առայժմ իրավական խոչընդոտներ կան, բայց եկեղեցիները պետք է պատկանեն միայն պետությանը․ Թագուհի...

15:05

Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի տնօրենը խորին երախտագիտություն ու շնորհակալություն է հայտնում Գագիկ Ծառուկյանին

Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի տնօրենը խորին երախտագիտություն ու շնորհակալություն է հայտնում...

13:48

Կարո՞ղ է մի օր էլ Նիկոլ Փաշինյանը որոշի Հայաստանի ու Ադրբեջանի բանակները միացնել իրար. Հայկ Մամիջանյան

Կարո՞ղ է մի օր էլ Նիկոլ Փաշինյանը որոշի Հայաստանի ու Ադրբեջանի բանակները միացնել իրար. Հայկ...

13:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55