ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՉՊԵՏՔ Է ՎԱՎԵՐԱՑՎԻ
Ա․ Վենետիկի հանձնաժողովը
Զանգվածային լրտավության միջոցները տարածել են հետևյալ լուրը՝ - Վենետիկի հանձնաժողովը եզրահանգել է, որ Ստամբուլի Կոնվենցիան չի պարունակում որևէ դրույթ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (դեռ պաշտոնական տեքստին ծանոթ չեմ)։
Դիրքորոշումս չի փոխվել Վենետիկի հանձնաժողովը, հանդիսանալով Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը, չէր կարող դեմ գնալ Եվրոպայի խորհրդի մեկ այլ փաստաթղթին։
Բ․ Կոնվենցիայի ռիսկերը
Հիշեցնեմ ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված մի քանի ռիսկերի մասին՝
1. Ստամբուլյան կոնվենցիան ընտենական բռնություն է համարում նաև նույնասեռական զույգի միջև տեղի ունեցած բռնությունը։ Սա նշանակում է, որ ստամբուլյան կոնվենցիան ԼԳԲՏ անձանց անբնական զուգընկերությունը հավասարեցնում է ընտանեկան կարգավիճակին։
Գ․ Պատճառը
Բոլորս էլ լավ գիտենք, որ գլոբալացման գործընթացներին խանգարում է ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ։
Պատահական չէ, որ գլոբալացման քաղաքականությունը թիրախավորում է ազգային ինքնությունը պահպանող ինստիտուտներին (ԸՆՏԱՆԻՔԸ և ԵԿԵՂԵՑԻՆ)։
Ընտանիքի թուլացման (ընտանիքի ինքնավարության խախտման, ընտանիքի անդամների միջև կապերի թուլացման, ընտանիքի քայքայման) դեպքում պետությունը ավելի հեշտ կմիանա ավելի հզոր պետության (միության) ծրագրերին և կձուլվի դրան։
Հիշեցնենք, որ Եվրոպայի միության 28 պետությունից՝ 14 պետությունում թույլատրվում է միասեռ ամուսնությունները և երեխայի որդեգրումը:
Դ․ Կոչ
Մեր նախաձեռնությունը շարունակելու է իրազեկել հանրությանը ստամբուլյան կոնվեցիայի ռիսկերի վերաբերյալ։
Մեր նախաձեռնությանը և մեր գաղափարակիցներին ծաղրող, չընդունող և պիտակավորող մեր քաղաքացիներին ամենայն հարգանքով կոչ ենք անում հիշել, որ՝
- Ստամբուլյան կոնվենցիան չի ազդելու անմիջապես իրենց վրա (նրանք ունեն իրենց կայուն հայացքները), այլ ազդելու է մեր սերունդների վրա, որոնք կրթվելու են ստամբուլյան կոնվենցիայի հիմքերի վրա կառուցվող քարոզչությամբ և ծրագրերով․
- Մենք դեմ ենք բռնությանը և կողմ ենք լինելու բռնությունը կանխարգելող ողջամիտ այն նախաձեռնություններին, որոնք չեն վնասելու ընտանիք ինստիտուտը։
Հ․Գ․ Գլոբալացման ծրագիրը նաև անվանում են բաբելոնյան ծրագիր։ Նկարներում Եվրոպական պառլամենտի շենքն է, վերջինիս կառուցման գովազդային պաստառը, և Բաբելոնյան աշտարակի նկարը։ Այդ շենքը կառուցվել է բաբելոնյան աշտարակի նմանությամբ, խորհրդանշելով, թե ինչ նպատակ է հետապնդում։
Փաստաբանական պալատի նախագահ Արա Զոհրաբյան
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03