Հուլիսի 15-ին մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի և Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) համատեղ ծրագիրը, որը կոչվում է երիտասարդ առաջնորդների դպրոց՝ «Առաջնորդարան»: Այն երկամսյա դասընթաց է, որը կազմակերպվում է դասախոսությունների, քննարկումների, հայտնի գործիչների hետ հանդիպումների ու խմբային ծրագրերի իրականացման ձևաչափով: Երիտասարդ առաջնորդներին ընձեռնում է անձնական զարգացման և սոցիալական ինտեգրման լայն հնարավորություն: «Առաջնորդարան»-ի մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալ Հայ Եկեղեցու ու երիտասարդական աշխատանքի առանձնահատկություններին, ուսումնասիրել 21-րդ դարի փիլիսոփայության, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների ժամանակակից տեսությունները, հանդես գալ սեփական մոտեցումներով, հայ ժողովրդի ու Եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված առաջարկություններով ու նախագծերով: Նրանք կխորացնեն իրենց գիտելիքները հոգևոր և ազգային արժեքների ոլորտում և ձեռք կբերեն հմտություններ դրանց կիրառման համար: Հանդիպումներն իրականացվում են լսարանային և ակումբային ձևաչափով՝ անվճար սկզբունքով: Տեղի է ունեցել արդեն երկու հանդիպում, սակայն սկզբունքային, սեփական կյանքը տնօրինել ձգտող երիտասարդների համար դռները դեռ բաց են: Առաջիկա հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 18.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանի դահլիճում: Զրույց-քննարկման թեման է «Անհատը քաղաքականության մեջ: Քաղաքագիտության հիմնահարցեր», իսկ խոսնակը՝ «Առաջին լրատվական» ծրագրի ավագ մեկնաբան, քաղաքական գիտությունների թեկնածու Աբրահամ Գասպարյան: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 055-540974 հեռախոսահամարով:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47