Իրացման ցանցում սպանդանոցային ծագման միս-մսեղիքի իրացումը խրախուսելու գործընթացի շրջանակներում՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել թարմ մսի և ենթամթերքի վաճառքով զբաղվող տնտեսվարողները, մասնավորապես՝ Երևանի թիվ 2՝ Գումի, շուկայի, հարակից տարածքի և Խորենացի փողոցի վրա գործող մսի տաղավարների ներկայացուցիչները, ինչպես նաև «Ծիրան», «Էվրիկա», «Երևան Սիթի», «Նոր Զովք» սուպերմարկետների մսի մատակարարները: Տեսչական մարմնի պատասխանատուները ներկաների հետ քննարկել են այս տարվա ընթացքում սպանդանոցային ծագման մսի իրացմանն անցնելու ճանապարհներն ու հնարավորությունները: Ինչպես հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ՍԱՏՄ ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը տեղեկացրել է, որ այս պահին Երևանում և մայրաքաղաքին հարակից մարզերում գործում են բավարար քանակով սպանդանոցներ, որոնք ի վիճակի են ապահովել թե մայրաքաղաքի, թե այդ մարզերի համար անհրաժեշտ թարմ մսի պահանջարկը: Նա տնտեսվարողներին հորդորել է արդեն այսօրվանից սկսել երկկողմ (սպանդանոց-վաճառակետ) կամ եռակողմ (սպանդանոց-մատակարար-վաճառակետ) պայմանագրերի կնքման և սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման գործընթացը: Նա հավաստիացրել է, որ բոլոր այն իրացման ցանցերն ու մսի վաճառակետերը, որոնք 100 տոկոսով կսպառեն միայն սպանդանոցային միս և մսեղիք, Տեսչական մարմնի կողմից կստանան համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր: Տեղեկատվական պիտակներ և հավաստագրեր արդեն տրամադրվել են «ՍԱՍ Գրուպ», «Սթեդի Ռեդի» («Արտ Լանչ»), «Սպարապետ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ Հայփերմարքեթս Էյ Ամ» (Քարֆուր) ընկերություններին և Դավիթ Մխիթարյան Ա/Ձ-ին, ինչը փաստում է, որ այդ կազմակերպությունների կողմից մսի ձեռքբերման գործընթացը վերահսկիչը ստուգել է և այդտեղ իրացվող միսն ունի սպանդանոցային ծագում: Քննարկմանը միացած Սպանդանոցների ասոցիացիայի նախագահ Աշոտ Կարապետյանը վստահեցրել է, որ սպանդանոցները ունեն համապատասխան հզորություններ և պատրաստ են մատուցելու անհրաժեշտ ծառայությունները:
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03