Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունը խոչընդոտներ Է ստեղծում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար և հանգեցրել Է այդ խմբավորման՝ կալանքի տակ գտնվող բազմաթիվ զինյալների ազատման: Այդ մասինև ասված Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերի՝ հոկտեմբերի 14-ին տարածված հայտարարության մեջ:
«Չնայած ԱՄՆ-ի ու միջազգային հանրակցության առարկություններին ու բազմաթիվ նախազգուշացումներին, Թուրքիայի նախագահը հրաման տվեց Սիրիայի հյուսիս միակողմանի ներխուժման մասին, ինչը հանգեցրել Է բազմաթիվ զոհերի, ավերածությունների, մեծ թվով փախստականների, անվտանգության մակարդակի իջեցման և ամերիկացի զինվորականների համար հավելյալ սպառնալիքի»,- նշել Է նա:
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ «այդ անթույլատերլի ներխուժումը» վիժեցրել Է ԻՊ-ի ջախջախմանն ուղղված միջազգային ջանքերը, ինչպես նաև «հանգեցրել Է ԻՊ-ի կալանավորված բազմաթիվ վտանգավոր զինյալների ազատման»:
«Թուրքիայի անպատասխանատու գործողությունների պատճառով Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան ուժերի համար վտանգն այժմ աննախադեպ մեծացել Է»,- հավելել Է Էսփերը: «Թուրքիայի միակողմանի գործություններն ավելորդ Էին ու չմտածված,- նշել Է Պենտագոնի ղեկավարը: Նախագահ Էրդողանը լիակատար պատասխանատվություն Է կրում հետևանքների համար, այդ թվում՝ ԻՊ-ի հնարավոր վերածնման, հնարավոր ռազմական հանցագործությունների և սաստկացող հումանիտար ճգնաժամի համար: Մեր երկրների հարաբերություններին նույնպես վնաս Է հասցվել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03