Հայաստանում 2019-ի երկրորդ եռամսյակում համացանցից գրոհների բախվել է օգտատերերի 15,4%-ը. այդ ցուցանիշով երկիրը 13-րդ տեղն է զբաղեցրել այն երկրների քսանյակում, որոնց օգտատերերն ավելի հաճախ են ենթարկվել վեբ-գրոհների, իսկ առաջին եռամսյակում Հայաստանը 16,13% ցուցանիշով դուրս է մնացել քսանյակից։ Այս մասին հյատնում են «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից՝ ներկայացնելով 2019-ի երկրորդ եռամսյակում աշխարհում, Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում համացանցից գրոհի ենթարկված օգտատերերի վիճակագրության և այդ գրոհներից պաշտպանվելու եղանակների մասին տեղեկատվությունը։ Ըստ աղբյուրի՝ Վրաստանում նման գրոհների բախվել է օգտատերերի 14,2%-ն այն դեպքում, երբ այդ ցուցանիշն առաջին եռամսյակում կազմել է 16%։ Ադրբեջանում էլ համացանցից գրոհներ գրանցվել են օգտատերերի 16,59%-ի սարքերում, և դա աշխարհում 8-րդ ցուցանիշն է առաջին եռամսյակի 11-րդի փոխարեն (18,28%)։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։ Ընդհանուր առմամբ, 2019-ի երկրորդ եռամսյակում աշխարհում օգտատերերի համակարգիչների 12,12% առնվազն մեկ անգամ ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի, իսկ առաջին եռամսյակում՝ 13,18%-ը։ Երկրորդ եռամսյակում ընկերության լուծումները հետ են մղել 717 մլն 57 հազ. 912 գրոհ, որոնք իրականացվել են աշխարհի 203 երկրներում գտնվող համացանցային ռեսուրսներից, և գրանցել՝ 217 մլն 843 հազ. 293 ունիկալ URL (հասցե), որոնց արգելափակել է վեբ-հակավիրուսը։ Առաջին եռամսյակում էլ հետ է մղվել 843 մլն 96 հազ. 461 գրոհ, իսկ երկրների քանակը չի փոխվել։ Նաև գրանցվել է 113 մլն 640 հազ. 221 ունիկալ URL, որոնց արգելափակել է վեբ-հակավիրուսը։ Փորձագետները վեբ-գրոհներից պաշտպանվելու համար խորհուրդ են տալիս օգտագործել վեբ-մոդուլով հուսալի հակավիրուս, որը կանխում է վնասաբեր օբյեկտների ներբեռնումը վարակված վեբ-էջերից։ Վնասաբեր ծրագրերն այնտեղ են հայտնվում կիբեռհանցագործների կողմից կոտրանքի ենթարկելու հետևանքով, որոնք այնուհետև օրինական կայքերում ներդնում են վնասաբեր սկրիպտներ և ամենատարբեր նշանակության ծրագրեր՝ կրիպտոարժույթների թաքնված մայներներ, ծածկագրող-շորթող ծրագրերի ներբեռնիչներ, անհատական և բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։ Չարագործները նաև հատուկ են ստեղծում վնասաբեր կարյքեր՝ նախօրոք այնտեղ ներբեռնելով տարբեր վնասակար ծրագրեր, և այնուհետև սոցիալական ինժեներիայի մեթոդներ կիրառելով այնտեղ են «բերում» օգտատերերին։
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03