Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հոկտեմբերի 14-16-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին։
Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարն իր ելույթում տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է ապահովել արդարադատության ոլորտի ինստիտուցիոնալ զարգացում, որի բաղկացուցիչ մասն է կազմելու Էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրումը:
Նախարարի խոսքով՝ դրա նպատակն է միավորել արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը և տվյալների շտեմարանները, արդիականացնել դատարաններում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը, դրանց հիման վրա դատարաններում ներդնել և գործարկել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, ստեղծել իրավապահ դատական և իրավակիրառ մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ, ներդնել պաշտոնական առցանց նամակագրության համակարգ, ապահովել համակարգի միջոցով վիճակագրական տվյալների հավաքագրումը վարույթի ողջ ընթացքում, ինչպես նաև ապահովել թվային արխիվների ստեղծումը:
Նախարար Բադասյանը ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը չի շրջանցել Հայաստանի պետական կառավարման և արդարադատության ոլորտները: Եվրոպական միության, USAID- ի, ՄԱԶԾ-ի, Համաշխարհային բանկի և միջազգային այլ դոնորների աջակցությամբ մշակվել և գործարկվել են էլեկտրոնային հարթակներ և համակարգեր, որոնցից են www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, Արդարադատության նախարարության կողմից մատուցվող ծառայությունների բարելավմանը նպաստող www.e-hotline.am կայքը, ՀՀ պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական փաստաթղթերի վավերականությունը ստուգելու նպատակով ստեղծված www.e-verify.am միասնական կայքը, www.e-notary.am –ը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նպատակով գործարկված www.azdararir.am հարթակը և այլն:
Ամփոփելով ելույթը՝ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ թվային դարաշրջանում առկա նոր մարտահրավերներին զուգահեռ՝ թվայնացումը հսկայական օգուտ է տալիս. ստեղծված էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների միջոցով կառավարությունները պայքարում են կոռուպցիայի դեմ և պարզեցնում են վարչարարությունը:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01