«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և «Ավրորա» ֆորումի հիմնադիր-գործընկերներն ուրախ են հայտարարել, որ Երևանի կոնյակի գործարանը, «Արմենիա» հեռուստաընկերությունը, «The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan» հյուրանոցը միավորել են ջանքերն՝ աջակցելու «Ավրորա» ֆորումին:
«Ավրորա» ֆորումը հնարավոր դարձավ մարդկանց և կազմակերպությունների անմասն նվիրումի և ներգրավվածության շնորհիվ, որոնց աջակցությամբ «Ավրորան» իրապես դարձավ համաշխարհային շարժում: Այժմ նրանց աջակցությամբ «Ավրորա» ֆորումը միավորում է աշխարհի լավագույն փորձագետներին և ոգեշնչում համաշխարհային փոփոխություններ՝ հնարավորություն ընձեռելով մարդկությանն իրացնելու իրենց հավաքական ներուժը:
«Այս տարիներին մենք հպարտությամբ ենք աջակցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, իսկ այժմ մեծ ոգևորությամբ մաս ենք կազմում այս տարվա ավելի քան տպավորիչ նախաձեռնությանը: «Ավրորա» ֆորումը և Երևանի կոնյակի գործարանն իրենց առաքելությամբ նույն ցանկությունն ունեն՝ Հայաստանը տեսնել համաշխարհային քարտեզին՝ որպես տարածաշրջանի մշակութային, կրթական, տեխնոլոգիական և մարդասիրական կենտրոն: Եվ մենք ուրախ ենք շարունակելու համագործակցությունը Հայաստանի մշակույթն ու ժառանգությունը միջազգայնորեն ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ»,- ասաց Երևանի կոնյակի գործարանի վաճառքի և մարքեթինգի տնօրեն Կարին Մադելրիոն:
«Համաշխարհային մարտահրավերները հաղթահարելու և տեղական զարգացումն ապահովելու համար մենք պետք է բարձրացնենք իրազեկությունն ամենահրատապ խնդիրների վերաբերյալ և միավորենք մարդկանց, որոնք ցանկանում են դրական փոփոխություն բերել: Ահա թե ինչու է «Արմենիա» հեռուստաընկերությունը միանում «Ավրորա» ֆորումին՝ տարածելու աշխարհն ավելի լավը դարձնելու ջանքերի մասին ուղերձը: Բացառիկ փորձագետների, առաջնորդների և մարդասերների այս համայնքը ցույց է տալիս, թե ինչպես կարող են մարդիկ համընդհանուր օրակարգով և սեփական հանձնառությամբ ազդեցություն ունենալ մեր ապագայի վրա: Մենք պարզապես չէինք կարող չաջակցել այս ամենին»,- նշեց «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը:
««The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan» հյուրանոցի համար պատիվ է ողջունել «Ավրորա» ֆորումի հյուրերին և մասնակիցներին, հայտնի մարդասերներին և առաջատար փորձագետներին, հոգ տանել այն անհատների մասին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողին: «Ավրորա» ֆորումը Հայաստանի ժամանակակից պատմության յուրահատուկ իրադարձություն է, որը ներկայացնում է վերջին փոփոխություններով պայմանավորված, նրա անցումը նորին ու դերակատարությունը համաշխարհային ասպարեզում: Մենք ուրախ ենք, որ մասնակից ենք այս իրադարձությանը»,- նկատեց «The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan» հյուրանոցի գլխավոր մենեջեր Մայքլ Կոլթսը:
«Ավրորա» ֆորումի միջոցառումները տեղի են ունենում Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 14-ից 21-ը. այստեղ են աշխարհի առաջատար փորձագետները՝ գիտելիք,
մտքեր և գաղափարներ փոխանակելու, որոնք միասին կարող են էական փոփոխություն բերել աշխարհում: Ֆորումն իր հեռահար օրակարգով և գործընկերների միասնական հանձնառությամբ կառաջարկի համաշխարհային մարտահրավերներին դիմագրավելու և տեղական զարգացում ապահովելու ուղիներ:
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03