Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2016 թվականի ներկայացրած առաջարկությունները՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ստորագրել է հրաման Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) սիրողական որսի թույլտվության վերաբերյալ:
ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, ըստ այդմ, թույլատրվել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից և դրանցից երկու կիլոմետր հեռավորությամբ) հետևյալ որսատեսակների սիրողական որսը`
· Լոր –2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
· Աղավնի (թխակապույտ և անտառային)–2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2017 թվականի հունվարի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
· Կտցար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցվածների)– 2016 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2017 թվականի փետրվարի 10-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
· Արտույտ (դաշտային, տափաստանային)- 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
· Սարյակ (սովորական) – 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
· Կեռնեխ (սև կեռնեխ, սինակեռնեխ) – 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
· Ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) –2016 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2017 թվականի փետրվարի 10-ը (2 հատ բադից և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
· Քարակաքավ- 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
· Աղվես – 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում):
2016-2017 թվականների որսաշրջանի ընթացքում վերոնշյալ կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձանց չի արգելվում իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս:
Նախարարը հանձնարարել է նաև բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին որսաշրջանի ընթացքում ապահովել կնքված պայմանագրերի հիման վրա տրվող, բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից կնքված սիրողական որսի կտրոնների տրամադրման գործընթացը, հաշվառումը և անհրաժեշտ վերահսկողությունը՝ օրինախախտումները կանխելու նպատակով։
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47