Վերականգնել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցությունը, քանի դեռ Վրաստանի իշխանությունները հանդիպական քայլեր չեն կատարել, սխալ է: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Իհարկե, ճիշտ կլիներ, որ Վրաստանի նախագահը հնարավորինս արագ ներողություն խնդրեր: Ուժեղ մարդը միշտ այդպես է վարվում, եթե նա սխալ է գործել կամ ինչ-որ չմտածված քայլ է արել: Եվ եթե նման արարք են թույլ տալիս պետությունների ղեկավարները, ապա ի՞նչ հարաբերությունների մասին է խոսքը… Դեռեւս միակ որոշումն ավիահաղորդակցության արգելքն է: Սակայն մենք կարծում ենք, որ քանի դեռ մեր երկրին ընդառաջ քայլեր չեն կատարվել, ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին խոսելը սխալ է»,- ասել է նա: Ռուս-վրացական հարաբերությունները սրվել են Թբիլիսի ռուս պատգամավորների այցից հետո: Թբիլիսիում հունիսին բողոքի ակցիաներ են բռնկվել: Այդ ֆոնին ՌԴ նախագահը երկու երկրների միջեւ ավիահաղորդակցության դադարեցման մասին հրամանագիր է ստորագրել: ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդմամբ՝ քննարկվում է թռիչքների դադարեցման պատճառով ավիափոխադրողներին փոխհատուցում տրամադրելու հարցը: Սեպտեմբերի սկզբին հաղորդվել է, որ տրանսպորտի նախարարությունը համապատասխան առաջարկ չի ներկայացրել կառավարությանը:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01