Հոկտեմբերի 15-ին և 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվում է «Բարեփոխելով աշխարհը» խորագիրը կրող հեռուստահաղորդումների և կինոյի փառատոն՝ նվիրված մարդասիրական խնդիրներին։ Միջազգային այս կինոփառատոնը՝ «Ավրորա» ֆորումի հետ համագործակցությամբ, այսօր ներկայացրեց փառատոնի հատուկ ցուցադրությունը՝ Քենեթ Քարլսոնի «Նուբայի սիրտը» ֆիլմը, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, 2017 թ. «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինայի մասին է։ Ֆիլմում ցուցադրվում է, թե ինչպես է Թոմը կտրվել իր սովորական կյանքից, գնացել Սուդանի պատերազմից ավիրված Նուբա լեռներ և այնտեղ իր օգնությունը ցուցաբերել, բժշկել մոտ 3000 մարդու։
Երևանում ֆիլմի ցուցադրությանը ներկա էր գլխավոր հերոս Քաթինան, ով ֆիլմի համար հատուկ մրցանակ ստացավ «Բարեփոխելով աշխարհը» խորագրով հեռուստահաղորդումների և կինոյի փառատոնից։
«Ֆիլմի նկարահանման ընթացքում բավական շատ դժվարություններ են եղել, անգամ ուզեցել են կրակել նկարահանող խմբի վրա, բայց ճանաչելով ինձ՝ բաց են թողել նրանց։ Ֆիլմի ռեժիսորը և ես լավ ընկերներ ենք , այսօր նա չկարողացավ ներկա գտնվել այստեղ, բայց ամբողջ դժվար գործը հենց նա է կատարել», - նշեց Քաթինան։
Այն հարցին, թե մարդկանց բուժական օգնություն ցուցաբերելիս Աստծուն է ապավինում, թե հույսը դնում է նորարար տեխնոլոգիաների վրա, Թոմը պատասխանեց.
«Եթե դու Աստծուն դնում ես առաջին տեղում,ապա մնացած ամեն ինչ քեզ կտրվի»։
Նշենք, որ «Նուբայի սիրտը» լիամետրաժ վավերագրական ֆիլմը բառացիորեն ոգեշնչել է շարժում, որը միտված է փրկել կյանքեր։ Այն նաև հավաքել է գրեթե 600,000 ԱՄՆ դոլար նվիրատվություն, որից ամբողջ 100%-ն ուղղվել է բժշկական պարագաների ձեռքբերման, անձնակազմի ուսուցման եւ Սուդանի հարավում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցի այլ կարևորագույն կարիքների հոգման համար։ Ֆիլմի ժողովրդականությունը ճնշում է գործադրել Սուդանի նախագահ, ռազմական հանցագործ Օմար Հասան ալ Բաշիրի վրա, որպեսզի նա դադարեցնի անմեղ մարդկանց անխնա ռմբակոծությունները Նուբայի շրջանում:
Ֆիլմի դիտումից հետո բռնապետ Բաշիրը զինադադար է հայտարարել, իսկ ապրիլ ամսին այնտեղ եղել է հեղափոխություն, Բաշիրը ձերբակալվել է, ներկայիս իշխանությունները մտածում են նրան հանձնել միջազգային դատարանին։
Արմինե Բրսոյան
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27