Թուրքիան շարունակում է իր ռազմական գործողությունները հյուսիսային Սիրիայի տարածքում ընդդեմ քրդական ստորաբաժանումների արդեն 7-րդ օրը։ Անկարան հայտարաում է, որ դրանց նպատակն է անվտանգության գոտու ստեղծումը իր հարավային սահմաններին և քրդական զորամիավորումների հեռացումն այս շրջաններից: Անկարան դիտարկում է վերջիններիս որպես ահաբեկչական խմբավորումներ: Թուրքիայի գործողությունը սկսվեց հոկտեմբերի 9-ին, երբ օրեր առաջ ԱՄՆ-ը հայտարարեց տարածքից իր զինվորների դուրսբերման մասին։
Վերջին զարգացումները
ԱՄՆ սենատորը ներկայացնում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը։
ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ վաղը՝ հինգշաբթի, կներկայացնի օրինագիծ, որը պատժամիջոցներ կներկայացնի Թուրքիայի դեմ՝ Սիրիայում իր գործողությունների համար:
Էրդողանը բացառում է հրադադարը
Թուրքական NTV հեռուստաընկերության հաղորդմամբ, Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ Թուրքիան երբեք չի հայտարարի հրադադարի մասին Սիրիայի հյուսիս-արևելքում:
Երեկ Բաքվից վերադառնալիս Էրդողանը լրագրողներին ասել է, որ բանակցությունները Վաշինգտոնի և Մոսկվայի հետ Սիրիայի Կոբանե և Մանբիջ քաղաքների շուրջ շարունակվում են։ Նա նաև ասել է, որ ինքը ԱՄՆ նախագահին ասել է, որ Թուրքիան «չի բանակցելու ահաբեկչական կազմակերպության հետ»՝ ի պատասխան Թրամփի միջնորդության առաջարկի:
ԱՄՆ փոխնախագահ Պենսն ու պետքարտուղար Պոմպեոն այսօր կայցելեն Անկարա
Այսօր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և պետքարտուղար Մայք Պոմպեոն կայցելեն Անկարա՝ ճնշում գործադրելու Թուրքիայի վրա՝ դադարեցնելու իր գործողությունները Սիրիայում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
Այցի ընթացքում Պենսը հանդիպելու է Էրդողանի հետ:
«Փոխնախագահ Պենսը կվերահաստատի նախագահ Թրամփի հանձնառությունը՝ պահպանել Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները՝ որոշման կայացումը», - ասվում է հայտարարության մեջ:
Կրեմլի պատվիրակը ասում է, որ թուրքական զորքերը չպետք է մնան Սիրիայում
Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի պատվիրակ Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է, որ Թուրքիան իրավունք չունի իր ուժերը մշտապես տեղակայել Սիրիայում:
Թուրքիայի ռազմական գործողության մասին Աբու Դաբիում լրագրողների հետ զրույցում Լավրենտիևն ասել է, որ, նախնական պայմանավորվածությունների համաձայն, թուրքական զորքերը կարող են միայն անցնել Սիրիա 5-10 կմ խորությամբ:
Սիրիական ժողովրդավարական ուժերը մարտեր են մղում`Ռաս ալ-Այնին պաշտպանելու համար
Քրդական Սիրիական ժողովրդավարական ուժերը (SDF) պայքարում են Սիրիայի հյուսիսարևելյան սահմանամերձ Ռաս ալ-Այնին քաղաքը թուրքական ուժերից պաշտպանելու համար՝ ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո։
SDF-ն օգտագործում է քաղաքի թունելները, գետաբերանները, խրամատները։
Համաձայն տարածքի AFP- ի թղթակցի, քաղաքի շուրջ բախումները շարունակվում են, չնայած Անկարայի պնդումներին, որ նա գրավել է այդ տարածքը։
Նոր ճակատ Սիրիայի պատերազմում. Ինչո՞ւ է կարևոր Մանբիջը
Մինչ Թուրքիան առաջ է մղում իր հարձակողական գործողությունները, ռազմավարական Մանբիջ քաղաքը դարձել է հավանական հանգրվան թուրքական ուժերի և սիրիական բանակի միջև:
Ֆրանսիայի արտգործնախարարը կոչ է անում կազմակերպելԻՊ-ի դեմ կոալիցիայի հանդիպում
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կոչ է արել անցկացնել ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի հանդիպում ՝ Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակը քննարկելու համար:
Ելույթ ունենալով Ազգային ժողովում, Լե Դրիանը խոստովանեց, որ Եվրամիության և ԱՄՆ-ի հարաբերություններում «որոշակի խնդիրներ են առաջացել, այդ պատճառով կոալիցիան պետք է հանդիպի։ Նա նաև կոչ է արել ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Թուրքիային՝ ուրվագծել դաշնակիցներին, թե ինչպես են նրանք մտադիր շարունակել պայքարը ԻՊ-ի դեմ:
Թուրքիան շարունակում է ռազմական գործողությունները՝ առանց «համաշխարհային աջակցության»
Թուրքիան խոստացել է շարունակել իր գործողությունները Սիրիայում՝ չնայած Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության և քրդական ուժերի միջև «կեղտոտ գործարքին»՝ Սիրիայի հյուսիսից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո:
Նշենք, որ կիրակի օրը Սիրիայի հյուսիսում գտնվող քրդերի ղեկավարած վարչակազմը գործարք կնքեց Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի կառավարության հետ՝ սիրիական զորքերի հետ Թուրքիայի գործողություններին դիմակայելու համար։
Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ն հայտարարում են, Թուրքիայի գործողությունը պետք է «ավարտվի»
Մեծ Բրիտանիայի Վարչապետ Բորիս Ջոնսոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը համաձայնել են, որ Թուրքիայի ռազմական գործողությունները պետք է ավարտվի։
«Վարչապետը և գլխավոր քարտուղարը երկուսն էլ արտահայտեցին իրենց խորը անհանգստությունը Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ», - ասել է Ջոնսոնի խոսնակը՝ Լոնդոնում պաշտոնյաների հանդիպումից հետո։
Չինաստանը Թուրքիային կոչ է անում «դադարեցնել ռազմական գործողությունները» Սիրիայում
Չինաստանը կոչ է արել Թուրքիային՝ դադարեցնել իր ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում և «վերադառնալ քաղաքական լուծման ճիշտ ճանապարհին»:
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03