Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) առողջապահության փոխնախարարներից մեկի հայրը փողերի լվացման գործով նրգրավված է որպես կասկածյալ: Այս մաիս 168.am-ին հայտնեց նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը: Նախարար Արսեն Թորոսյանի ո՞ր տեղակալի մասին է խոսքը, ի՞նչ փողեր են դրանք, աղբյուրը ակնարկեց միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը՝ նշելով, որ պետական նվիրատվության գումարների հետ կապված խնդիր է: ԱԱԾ-ն 168.am-ի տեղեկատվությունը չհերքեց, նոր բան, սակայն, չխոստացավ հայտնել, հորդորեց նախաքննական փուլում բավարարվել պաշտոնական հաղորդագրություններով:
Դեռևս չճշտված տեղեկությունների համաձայն՝ խոսքը Արցախի մի քանի շրջաններին շուրջ 150 մլն դրամի գույքի մատակարարման համար կնքած գործարքի մասին է, որն արվել է, սակայն գույքը տեղ չի հասել: Ավելին, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված հիշյալ գումարը յուրացնելու նպատակով կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ նյութագիտական արժեքների հանձնման-ընդունման ակտեր, որպեսզի ծախս երևա:
Ի դեպ, գործարքի մի կողմը հանդիսացել է հիմնադրամը, մյուս կողմը՝ հիմնադրամի ենթակայությամբ գործող ՍՊԸ-ն:
Երեկ էլ հայտնի դարձավ, որ առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Հիշեցնենք, ԱԱԾ-ն օրերս տարածած հաղորդագրության մեջ նշում էր, որ դեռ անցած տարվանից ծառայությունում քննվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի հայտնի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել, ըստ այդմ փոփոխվել է Արա Վարդանյանին առաջադրված մեղադրանքը, լրացվել և կրկին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Արա Վարդանյանը հոկտեմբերի 9-ին կրկին կալանավորվել էր:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01