Կիևում արժութային խարդախության կասկածանքով ձերբակալվել է քաղաքի 22-ամյա մի բնակիչ: Նա փորձել է ԱՄՆ դոլար գնել` կայքում հայտարարություն տարածելու միջոցով:
Խուզարկության արդյունքում երիտասարդի տանը 7 միլիոն ուկրաինական կեղծ գրիվնա է հայտնաբերվել, գրում է korrespondent.net-ը` հղում անելով դատախազության մայրաքաղաքային կառույցի հաղորդագրությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ երիտասարդն արտարժույթի գնման վերաբերյալ կայքերից մեկում հայտարարություն է տեղադրել, ինչին արձագանքել է տուժողը:Կասկածյալի ավտոմեքենայում կայացած հանդիպման ժամանակ, երբ տուժողը փորձել է փոխանակել իր 15 հազար ԱՄՆ դոլարը գրիվնայի հետ, նկատել է, որ ուկրաինական թղթադրամները կեղծ են: Արդյունքում` փոխանակումը տեղի չի ունեցել, իսկ չարագործը շուտով ձերբակալվել է:
Խուզարկության արդյունքում իրավապահ մարմինները կասկածյալի տանը 8 միլիոն ուկրաինական կեղծ գրիվնա և կեղծ թղթադրամներ պատրաստող սարք են հայտնաբերել:
Գործի քննությունը շարունակվում է: Իրավապահ մարմինները փորձում են գտնել խարդախության հնարավոր այլ մասնակիցների:
Ավելի վաղ Կիևում խարդախության կասկածանքով ձերբակալվել է հանցավոր մի խումբ, որը գլխավորել է Ղազախստանի քաղաքացի հանդիսացող մի անձ: Խումբը փորձել է Թուրքիայում տպված կեղծ թղթադրամներ (եվրո) վաճառել:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44