Beeline-ը հայտարարում է «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ցանկացած իր կամ առարկա օգտագործելով կազմել «Neo» բառը, լուսանկարել այն եւ Neo ծառայության համար ստեղծված օրիգինալ կարգախոսի հետ մինչեւ սույն թվականի օգոստոսի 28-ը ներբեռնել հետեւյալ հղումով` http://neo.pgtb.me/8826G2:
«Ստեղծիր քո Neo-ն» մրցույթում կխաղարկվի 4 հիմնական մրցանակ։ Հաղթող կճանաչվեն քվեարկության արդյունքում առավելագույն թվով ձայն հավաքած երեք մասնակիցները: Եվս մեկ հաղթող կընտրվի մասնագիտական հանձնաժողովի կողմից:
Առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կստանա iPhone 6s սմարթֆոն, 2-րդ հորիզոնական զբաղեցրած մասնակիցը` Samsung Galaxy A5 սմարթֆոն, իսկ երրորդ հորիզոնական զբաղեցրած եւ հանձնաժողովի կողմից ընտրված մասնակիցները` Samsung Gear v700 սմարթ ժամացույց: Քվեների քանակով 4-րդից 24-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները կստանան Beeline Smart սմարթֆոն:
Նկարը http://neo.pgtb.me/8826G2 հղումով ներբեռնելուց հետո մասնակիցները կստանան հատուկ կոդ: Մինչեւ 2016 թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ «NEO Max» ծառայությանը միանալու դեպքում նշված կոդը ներկայացնելով` նրանք հնարավորություն կստանան մասնակցելու 2016 թ. հոկտեմբերի 14-ին կայանալիք խաղարկությանը, որտեղ կխաղարկվեն սմարթֆոններ, սմարթ ժամացույցներ եւ Wi-Fi range extender-ներ:
«Neo ծառայությունը յուրահատուկ փաթեթային առաջարկ է, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս միաժամանակ օգտվել մի քանի ծառայություններից եւ վճարել մեկ միասնական հաշիվ` ընդամենը լիցքավորելով բջջային հեռախոսահամարը: Նման բացառիկ առավելությունը «Neo» անվանումը դարձրել է պարզ, հարմար եւ միասնական ծառայության խորհրդանիշ, որը նմանը չունի հայաստանյան շուկայում: Այսօր մենք ուրախ ենք հայտարարել «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի մեկնարկի մասին, որի մասնակիցները հնարավություն կունենան ստեղծագործական մոտեցում կիրառելով ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում Neo-ն եւ մտածել հետաքրքիր կարգախոս ծառայության մասին: Սա դեռ ամենը չէ. մրցույթի բոլոր մասնակիցները, ովքեր կմիանան «Neo Max» ծառայությունների փաթեթին, կմասնակցեն հոկտեմբերին կայանալիք խաղարկությանը, որտեղ հնարավորություն կունենան շահելու արժեքավոր ու հետաքրքիր նվերներ: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություն եւ սպասում նոր ու ստեղծագործ գաղափարների», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ստեղծիր քո Neo-ն» մրցույթը մեկնարկում է այսօր ժ. 18։00-ից եւ կտեւի մինչեւ օգոստոսի 28-ը ներառյալ (24:00 Երեւանի ժամանակով): Մրցույթի քվեարկությունը սկսվելու է 2016 թվականի օգոստոսի 15-ին եւ կշարունակվի մինչեւ սույն թվականի օգոստոսի 31-ը ներառյալ (24:00 Երեւանի ժամանակով): Հաղթողների անունները եւ արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 5-ին Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում եւ www.beeline.am կայքում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47