Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստը սկսեց Սյունիքի մարզում պոչատարի վնասման պատճառով Ողջի գետը լցված արտանետումների մասին լուրով։
«Բավականին լուրջ արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքի մարզում։ Այնտեղ պոչամբարից աղտոտված ջրերը, իհարկե, դա լաբորատոր հետազոտության արդյունքում կպարզի, հոսել են Ողջի գետ»,- ասաց վարչապետը։
Նա խնդրեց մանրամասներ ներկայացնել իրավիճակի վերաբերյալ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ դեպքի մասին տեղեկացրել է Սյունիքի մարզպետը՝ նշելով, որ գետի գույնը փոխվել է դարչնագույնի, և մարզում առկա բոլոր միջոցները մոբիլիզացվել են՝ գնալ և տեղում հասկանալու համար։ Նրա խոսքով՝ դեռ չեն կարող ասել, թե ընկերությանը պատկանող պոչամբարի մասին է խոսքը։
«Հավանական է, որ գետի մեջ լցվել են Քաջարանի պղնձամոլիբդենային հանքի պոչամբարի նյութերը»,- ընդգծեց նախարարը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է):
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են Ողջի գետը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը պոչատարի վնասված հատվածը վերականգնվել է:
ԱԻՆ-ից հայտնել են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03