ԱԺ պաշտպանության և անվտանգության հարերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկած նախագծին: Դրանով առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության հանդիպակաց գոտի դուրս գալու համար վարչական տուգանքի չափը բարձրացնել՝ սահմանելով նվազագույն աշխատավարձի 150-ապատկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:
«Այս նախաձեռնությունը կրում է բացառապես մեկ միտում՝ կանխարգելել նման անցանկալի դրսևորումները: Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 150-ապատկի չափով»,-ասաց Էնֆիաջյանն ու հավելեց՝ ներկայում վարչական իրավախախտումներով նախատեսվում է տուգանք՝ 30 հազար դրամի չափով:
Մինչև նախաձեռնությամբ հանդես գալն ԲՀԿ-ն ուսումնասիրություն է իրականացրել վերջին երկու տարիների ժամանակահատվածում: Էնֆիաջյանի խոսքով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը վկայում է այն մասին, որ դրանք տարեցտարի աճում են: 2018-ի առաջին 5 ամիսներին եղել է 1362 պատահար, որի հետևանքով մահացել է 114 մարդ, 1976 հոգի ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ: 2019-ի առաջին 5 ամիսներին եղել է 1366 պատահար, որի հետևանքով 122 մարդ մահացել է, 2413 հոգի ստացել են տարբեր տիպի մարմնական վնասվածքներ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց կառավարության տեսակետը: «Նպատակն ընկալելի է, սակայն օրենսգրքի համապատասխան հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ վարչական տուգանքը, որպես պետական հարկադրանքի միջոց, պետք է համապատասխանի նաև համաչափության սկզբունքին: Պրակտիկան էլ ցույց է տալիս, որ սանկցիաներն ուղղակի բարձրացնելը կանխարգելման լավագույն մոտեցումը չէ»,-նշեց նա ու հավելեց՝ կառավարությունն առաջարկել է այս պահին ձեռնպահ մնալ առանձին հատվածական տուգանքներ սահմանելուց, գնալ համակարգային կարգավորման ճանապարհով:
Քվեարկությամբ նախագիծը հանձնաժողովում ստացավ բացասական եզրակացություն:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01