Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան գտնում Է, որ անհրաժեշտ Է նոր հանրաքվե անցկացնել տարածաշրջանի անկախության հարցի շուրջ: Համապատասխան հայտարարությունը նա արել Է հոկտեմբերի 17-ին՝ ելույթ ունենալով Կատալոնիայի խորհրդարանում: «Եթե քվեատուփերի համար մեզ դատապարտեցին հարյուր տարվա բանտարկության, ապա պատասխանն ակներեւ Է՝ հարկավոր Է վերստին քվեատուփեր տեղադրել ինքնորոշման հարցի շուրջ քվեարկելու համար»,-ասել Է նա: Ընդսմին Տորան ընդգծել Է, որ «դատարանը չի խանգարի Կատալոնիայի ղեկավարին՝ առաջ մղելու այն նախաձեռնությունները, որոնք վերաբերում են նրա ինքնորոշման իրավունքին»: Իսպանիայի Սահմանադրական դատարանը նախօրյակին նախազգուշացրել Է Տոռային՝ քրեորեն պատժելի հետեւանքների մասին՝ ինքնորոշման իրավունքի հետ կապված դատական որոշումների խախտման դեպքում: Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, Կատալոնիայի կառավարության ղեկավարը հավելել Է, որ 2020 թվականի գարնանը կառաջարկվի Կատալոնիայի Սահմանադրության նախագիծը: Կատալոնիայում արդեն հարյուրից ավելի մարդ Է տուժել բողոքի ակցիաների ընթացքում: Տարածաշրջանի իրավապահ մարմինների եւ արտակարգ ծառայությունների տվյալներով՝ առնվազն 20 մարդ Է բերման ենթարկվել տարբեր հանրահավաքների ու ցույցերի ընթացքում բռնարարքներին մեղսակցության կասկածանքով: Ընդամենը չորեքշաբթի օրվա բողոքի ակցիաներին մասնակցել Է ավելի քան 20 հազար մարդ: Նշվում Է, որ ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել ոստիկանների վրա, ինչպես նաեւ հրկիզել են աղբարկղեր ու ավտոմեքենաներ: Հաղորդվում Է, որ հոկտեմբերի 17-ի առավոտյան Կատալոնիայում վերսկսվել են բողոքի ակցիաները: Ցուցարարները փակել են մի շարք փողոցներ ու երկաթուղիներ: Կատալոնիայում զանգվածային անկարգություններն սկսվել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը դատավճիռներ կայացրեց կատալոնցի 12 քաղաքական գործիչների նկատմամբ 2017 թվականի անկախության հանրաքվեի անցկացմանը նրանց մասնակցության կապակցությամբ: Ինը մարդ մեղավոր Է ճանաչվել խռովության կազմակերպման մեջ եւ դատապարտվել 9-ից մինչեւ 13 տարի ժամկետով բանտարկության, երեք մարդ մեղավոր Է ճանաչվել չենթարկվելու մեջ եւ դատապարտվել տուգանքի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:56
15:14
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03