Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարություն է տարածել՝ կապված վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նոր նախագծի հետ: Հայրապետյանը, մասնավորապես, կոչ է արել «զերծ մնալ տարատեսակ անհարկի մեկնաբանություններից», քանի որ շաբաթներ առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկելով սույն հարցը՝ պայմանավորվել են նախագծի հրապարակումից հետո ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ անցկացնել՝ համակողմանիորեն քննարկելու օրենքի նոր նախագիծը: Օրենքի նախագծի շուրջ բարձրացած աղմուկն, ինչպես հայտնի է, պայմանավորված է դրանում տեղ գտած մի շարք վիճելի, իսկ որոշ դեպքերում էլ ապազգային դրույթներով: Ըստ այդմ՝ նախատեսվող փոփոխություններից մեկով բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ: Ուշագրավ է, որ նախագիծը բացասական արձագանքի է արժանացել հատկապես և նախևառաջ մասնագիտական շրջանակների կողմից, իսկ վերջերս էլ ԵՊՀ գիտխորհուրդն էր բացասական կարծիք տվել վիճելի նախագծին՝ ցուցանելով բոլոր այն վիճելի կետերը, որոնք, ըստ էության, խիստ խոցելի են դարձնում բարձրագույն կրթական համակարգն ամբողջությամբ: Երբ իշխանություններն ականջալուր են դառնում իրենց հասցեին հնչող քննադատություններին՝ վերաբերող «նոր» Հայաստանում ազգային արժեհամակարգի նկատմամբ դրսևորվող բացահայտ սառնասրտության, իսկ որոշ դեպքերում թշնամական վերաբերմունքի հետ, անմիջապես սկսում են բորբոքվել, մեղքն իրենց ուսերից թոթափել ու հայտարարել, թե բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս նման «մերկապարանոց» քննադատություններով, «հակահեղափոխականներ» են ու պետք է դուրս մղվեն հանրային կյանքից. այդպիսիք անմիջապես հայտարարվում են «ժողովրդի թշնամիներ»:
Ակնբախ է, սակայն, որ չնայած իշխանությունների աննկուն ջանքերին՝ չքմեղանալու, սեփական անունը չկապելու քայքայիչ ուժերի անվան հետ և այլն, Հայաստանում հեղափոխությունից հետո շատ կոնկրետ պրոցես է ընթանում, հակահայ գործընթաց, որի օտարերկրյա մեկենասներն ակնհայտորեն չեն այրվում հայ ժողովրդի նկատմամբ տածած սիրուց. ընդհակառակը: Ի՞նչ է կատարվում: Կատարվում է այն, որ աշխարհում վաղուց ի հայտ եկած կասկածելի պրոցեսները, որոնց զոհ են դարձել գրեթե բոլոր ազգերն ու ժողովուրդները, «չոքել» են Հայաստանի դռանը: Ի դեպ, պետք է արձանագրել, որ ծայրահեղ լիբերալիզմին բնորոշ քայքայիչ գաղափարներն ու արժեքները, որոնցում «ազգ» կամ «ազգային» հասկացությունները բացառվում են ի սկզբանե, իրենց կոնկրետ հովանավորներն ունեն անմիջապես իշխանության ներսում՝ հատկապես դրա սորոսյան թևում, ինչը, ըստ էության, չեն էլ ժխտում իրենք՝ արևմտյան հովերով տարվածներն ու սեփական գաղափարները մեծամասնությանը պարտադրել փորձող տարրերը:
Շարունակությունը՝ Tert.am-ում
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03