Ես ասել եմ, որ մեր ամենամեծ պրոբլեմը կապիտալ մասով ծախսերն են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց անցած տարվա ժամանակահատվածի համեմատ՝ այս տարի շատ ավելի մեծ կապիտալ ծախսեր ենք արել, բայց մեր սահմանած նշաձողին չենք կարող հասնել, քանի որ նաեւ բարձր որակական չափանիշներ ենք դնում: Եթե աչք փակենք այդ ստանդարտների վրա, գուցե կատարենք եւ գերատարենք էլ»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ հաստատում է իր՝ նախկինում արված այն հայտարարությունը, թե փողի խնդիր չունենք, ինչը նաեւ քաղաքական շահարկումների առիթ է տալիս:
«Բայց երբ ասում ենք, որ մենք փողի խնդիր չունենք, դա չի նշանակում, որ ունենք փող, որ դուրս գանք ու ուղղակի բաժանենք: Այդ դեպքում փողի արժեքը կընկնի, այսինքն՝ կարժեզրկվի: Երբ ասում ենք չունենք փողի խնդիր, նկատի ունենք կապիտալ ներդրումներ անելու համար»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ինը ամիսների ընթացքում բյուջեի եկամտային մասը ավելացել է 21,6 տոկոսով:
«Մենք ռազմավարության վրա աշխատում ենք եւ եկել ենք եզրակացության, որ պոտենցիալ գումարները պետք է ներգրավել կապիտալ ծրագրերի վրա, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք մեգածրագրեր, եւ այդ դեպքում գումարը կունենա արժեք»,-ընդգծեց նա:
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03