ARM | RUS |

Վանաձորցին քրոջը խայտառակվելուց փրկելու համար դաժանաբար սպանել է նրա ընկերոջը

17.08.16 | 22:38

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է Վաղինակ Դ.-ի գործի դատական քննությունը:

Վաղինակ Դ.-ն մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Ըստ մեղադրանքի՝ Վաղինակն իր քրոջ՝ Լ. Դ.-ի ու նրա մտերիմի՝ Ազատ Ա.-ի «միջև առկա փոխհարաբերությունների շուրջ Ազատ Ա.-ից պարզաբանումներ պահանջելու նպատակով ընկերների՝ Ա. Մ.-ի ու Ա. Հ.-ի հետ նախնական պայմանավորվածությամբ՝ 2015 թվականի հունիսի 3-ին Երևանում հանդիպել է Ազատ Ա.-ին, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նվազագույնի հասցնելով Ազատ Ա.-ի կողմից իր կյանքը պաշտպանելու հնարավորությունը, ծակած-կտրած բնույթի վնասվածքներ է հասցրել, ինչ հետևանքով Ազատ Ա.-ն մահացել է»:

Դատարանում ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Գևորգյանը հայտարարեց, թե կա նախաքննական մարմնի՝ ուժի մեջ մտած որոշում, համաձայն որի՝ ամբաստանյալի վերը հիշատակված ընկերների՝ Ա. Մ.-ի և Ա. Հ.-ի քրեական հետապնդումը դադարեցվել է՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: Փաստաբանը նշեց, որ այս անձանց անունները շարունակում են հոլովված մնալ Վաղինակ Դ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ: Արդյո՞ք գործով մեղադրողը չի պատրաստվում հանդես գալ նոր մեղադրանքով՝ նկատի ունենալով նախաքննական մարմնի՝ ուժի մեջ մտած հիշյալ որոշումը:

Դատախազն այս հայտարարությանը չարձագանքեց:

Նախագահողը նշեց, որ դատարանը գործը քննում է ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի շրջանակներում, և մեղադրանքի կողմը առաջադրված մեղադրանքում որևէ փոփոխություն չի կատարել՝ պաշտպանի հիշատակած առումով:

Ինքը՝ ամբաստանյալ Վաղինակ Դ.-ն հայտարարեց, թե իրեն մեղավոր է ճանաչում մասնակիորեն: Նա պնդեց, թե տուժողին սպանել է մենակ, ոչ մի ընկեր իր հետ չի եղել ու սպանությանը չի մասնակցել:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Հարցաքննվեց ամբաստանյալի քույրը՝ Լ. Դ.-ն, ում հետ տուժողի ունեցած փոխհարաբերությունների պարզաբանման ժամանակ էլ, ըստ մեղադրանքի, տուժողը սպանվել է:

Լ. Դ.-ն հայտնեց, որ ամուսնացած է եղել: Ունի երկու երեխա: Ընտանիքով ապրել են Ռուսաստանում: Սակայն ամուսինը թմրամոլ է եղել, ընտանիքի հանդեպ՝ անուշադիր: Ինքն ապրել է շատ վատ պայմաններում և որոշել է երեխաների հետ վերադառնալ Հայաստան, աշխատանք գտնել ու մնալ այստեղ:

Այդ ընթացքում՝մոտավորապես 2014 թվականի մարտին, համացանցի միջոցով Լ.-ն ծանոթացել, ապա «Սկայպով» շփվել է Ազատ Ա.-ի հետ: Վերջինս Լ.-ին շատ նորմալ մարդ է թվացել: Նա խոստացել է, որ Հայաստանում ամեն բանով կօգնի՝ բնակարանով, աշխատանքով: Ազատը, ըստ վկայի, ներկայացրել է, թե ամեն բանով ապահովված մարդ է:

«Մի մոմենտ ինձ երջանիկ զգացի, հույս արթնացավ, որ կողքիս կլինի մեկը, ով ամեն ինչով կօգնի ինձ: Ինձ համար կարևորը իմ երեխաներն էին, ես ուզում էի նրանց լավ մարդ մեծացնել…»:

Պետք է ասել, որ վկա Լ. Դ.-ն Հայաստանում ընտանիք ունի՝ ծնողներ, եղբայր, քույր: Բայց իր բուն ընտանիքի վրա կարծես թե առանձնապես հույս չի դրել, նա հույսը դրել է իրեն անծանոթ, «Սկայպով» նորմալ ու ապահովված մարդ ներկայացած օտար տղամարդու վրա:

Լ.-ն «Սկայպով» ծանոթացել է նաև որպես Ազատի՝ Սվետա անունով քույր ներկայացած կնոջ հետ, ով երկու երեխաներ ուներ, ապրում էր Ազատի հետ նույն տանը:

Վկա Լ. Դ.-ն հայտնեց, որ Ազատի խոստումներից ոգևորվել և իրականացրել է իր որոշումը՝ 2014 թվականի ամռան սկզբին վերցրել է իր երկու երեխաներին, ինքնաթիռ է նստել ու ժամանել է Երևան:

Օդանավակայանում նրան դիմավորել են հայրն ու եղբայրը: Բայց միևնույն ժամանակ օդանավակայան է եկել նաև Ազատը՝ Սվետայի հետ: Միայն «Սկայպով» միմյանց հետ զրուցած մարդիկ նախապես պայմանավորվել էին, որ Լ.-ի ծնողներին ու եղբորը չանհանգստացնելու համար Ազատը իր քույր Սվետային ներկայացնի որպես… իր կին ու Լ.-ի ընկերուհի՝ իբր՝ Ազատը Լ.-ի ընկերուհի Սվետայի ամուսինն է, ով հնարավորություն ունի Լ.-ի համար Երևանում լավ աշխատանք գտնելու:

Իր հարազատներին ու Ազատին ծանոթացնելու այս տարօրինակ եղանակը վկան բացատրեց նրանով, որ շատ խիստ ծնող ունի…
Հարազատները Լ.-ի երեխաներին մեքենայով տարել են իրենց տուն՝ Վանաձոր, իսկ Լ.-ն, ինքնաթիռից իջնելուն պես, գնացել է Ազատի ու Սվետայի հետ՝ շուտափույթ աշխատանք գտնելու:

Այնպես է ստացվել, որ այդ օրը աշխատանք շատ են փնտրել, սակայն չեն գտել: Գնացել են Ազատի ինչ-որ ծանոթի տուն, հաց են կերել, Սվետան հեռացել է, իսկ Ազատը մնացել, լավ զրուցել է Լ.-ի հետ, ապա նրան տարել է Վանաձոր:

Ճանապարհին, ըստ վկայի, Ազատը անվերջ խոստումներ է տվել, թե ամեն ինչով կօգնի, կաջակցի: «Մտածեցի՝ միգուցե լավն էլ սա է, վերջապես կունենամ նորմալ ընտանիք…»,- ասաց Լ.-ն:

Մեկ շաբաթ անց Ազատը զանգահարել է Լ.-ին, ասել է, թե նրա համար Երևանում աշխատանք է գտել:

Լ.-ն երեխաներին թողել է Վանաձորում, անմիջապես եկել է Երևան: Ազատի հետ նա տուն է վարձել Կիլիկիա թաղամասում, որտեղ բնակվել է մենակ: Ազատի գտած աշխատանքը Հանրապետության հրապարակի սրճարաններից մեկում էր՝ Լ.-ն աշխատել է որպես մատուցողուհի:

Լ.-ն ասաց, թե ամբողջ ժամանակ Ազատն իրեն շատ լավ է վերաբերվել. «Մեջս ուրախանում էի՝ ինչքան լավ մարդիկ կան աշխարհում… Ինձ համար էականն իմ կյանքը չէր, երեխաներիս կյանքն էր…»:

Այս նախադասությունը վկան կրկնում էր բավական հաճախ:

Մինչև օգոստոսի վերջ, ըստ վկայի, Ազատն ամեն օր նրան տարել է աշխատանքի, աշխատանքից՝ տուն, իրենք համատեղ չեն ապրել, ինքը միայն հրճվել է Ազատի նման հոյակապ անձնավորությանը հանդիպելու համար:

Օգոստոսի վերջին Ազատը Լ.-ի վարձակալած բնակարան է գնացել «քրոջ՝ Սվետայի հետ», առաջարկել է, որ Լ.-ն թողնի վարձակալած բնակարանը, գնա ու բնակվի Ազատի տանը՝ Սիլիկյան թաղամասում, որտեղ «եղբոր հետ ապրում էր նաև քույր Սվետան»՝ իր երկու երեխաների հետ:

Համոզել են, որ Լ.-ն այդպես կարող է գումար տնտեսել, երեխաներին Վանաձորից բերել Երևան, դպրոց ու մանկապարտեզ ուղարկել:

Լ.-ն ինչպե՞ս կարող էր հրաժարվել այս շատ մարդկային առաջարկից: Նա թողել է վարձով տունը, հավաքել է իրերն ու գնացել է Ազատի տուն՝ Սիլիկյան թաղամաս:

Երկու օր հետո Ազատը մեքենայով Լ.-ին տարել է Վանաձոր, նա այնտեղից Երևան է բերել իր երեխաներին: Ավագ դստերը՝ տասնամյա երեխային տեղավորել են մոտակա դպրոցում: Լ.-ի կրտսեր դուստրը հինգ տարեկան էր այն ժամանակ:

Ըստ վկա Լ.-ի՝ հինգ-վեց օր Ազատի տանն իրեն ու երեխաներին շատ լավ են վերաբերվել:

Բայց մոտավորապես սեպտեմբերի վեց-յոթից սկսվել է Լ.-ի՝ իր ասելով՝ տաժանակիր կյանքը Ազատի տանը:

Վկա Լ.-ի հետագա նկարագրությունը ոչ մի կապ չունի մինչ այժմ նկարագրված Ազատի կերպարի հետ:

Ըստ Լ.-ի՝ Ազատը միանգամից փոխվել, դարձել է իսկական «ստրկատեր»՝ նա Լ.-ի ձեռքից վերցրել է անձնագիրը, ինչպես նաև նրա օրական ամբողջ վաստակը, հավաքած ամբողջ գումարը, նեթբուքն ու հեռախոսը:

Որոշ հակասություններ կային վկայի պատմության մեջ՝ կապված աշխատանքի հետ. մի դեպքում ասաց, թե իր օրական ամբողջ վաստակն Ազատը վերցնում էր, իսկ որոշ ժամանակ անց ասաց, թե սեպտեմբերի սկզբից ինքը դուրս է եկել աշխատանքից, չի աշխատել, այլ կատարել է Ազատի հանձնարարությունները, օրինակ՝ ձուկ է վաճառել, կամ տանից դուրս չի եկել:

Լ.-ն հայտնեց, թե այդ պայմաններում Ազատն իրենից օրական պահանջել է 50-60 հազար դրամ. «Ինչ աշխատանք էլ անեի, էդքան գումար օրական չէի կարող աշխատել: Նա ինձ ստիպում էր մարմնավաճառությամբ զբաղվել, բայց ես հրաժարվել եմ, չեմ զբաղվել… Նույնիսկ ինձ ինչ-որ տեղ է տարել, ես չգիտեմ՝ ուր, բայց ես փախել ու քնել եմ դրսում՝ նստարանի վրա…»:

Ազատի տանը բնակվելով՝ Լ.-ն հանկարծ պարզել է, որ «Սվետա» կոչվող կինը ոչ թե Ազատի քույրն է, այլ՝ կինը, ու երկու երեխաները Ազատի երեխաներն են… Այս «խաբեությունը» պարզելուց հետո էլ Լ.-ն իր երեխաների հետ մնացել է Ազատի տանը: Նա հայտնեց, որ Ազատն անընդհատ սպառնում էր իրեն, թե իր ու երեխաների վրա բաց կթողնի երկու մեծ շներին, կվերացնի ընտանիքը: «Կյանքում չէի պատկերացնի, որ կան այդպիսի մարդիկ…»՝ հիմա արդեն բացասական իմաստով ասաց վկա Լ.-ն:

Նա ասաց, թե ինքը, որ ժամանակին անքնությամբ է տառապել, Ազատի տանը հանկարծ քնկոտ է դարձել: Հետևել է Ազատին ու տեսել է, որ նա իր սուրճի բաժակի մեջ ինչ-որ հաբ է գցում: Դրանից հետո նա Ազատի տանը այլևս սուրճ չի խմել…

Ազատը, ըստ Լ.-ի, վախեցրել է ատրճանակով, սև կոթով դանակով: Նա ասել է, որ եթե Լ.-ն չենթարկվի իրեն, ինքը կվերացնի նրան ու նրա երեխաներին: Ազատը սպառնացել է, թե Թուրքիայի տոմս է առնելու, Լ.-ին ուղարկի Թուրքիա՝ մարմնավաճառություն անելու…

Ազատը, ըստ Լ.-ի, ցուցադրել է նաև Լ.-ի մերկ լուսանկարները՝ տարբեր դիրքերով, ինչպես նաև վարկաբեկիչ տեսանյութեր, ու սպառնացել է այդ խայտառակ նյութերը ցույց տալ Լ.-ի ընտանիքին՝ ծնողներին, եղբորը, երեխաներին:

Ըստ Լ.-ի՝ Ազատը ոչ միայն իր կյանքն էր վերածել դժոխքի, այլև մի խումբ 18-19 տարեկան աղջիկների, ինքը տեսել է լուսանկարներ, տեսանյութեր, լսել է խոսակցություններ… Ազատը պարբերաբար ինչ-որ գումարներ էր տուն բերում՝ ոչ մի տեղ չաշխատելով…

Ազատը, ըստ վկա Լ.-ի, պատմել է, թե նախկինում դատվել է, «գողական է», նրա ծնկների վրա եղել են դաջվածքներ՝ յոթանկյան տեսքով, որոնք, ինչպես պարզել է Լ.-ն, «գողական նշաններ են»…

Վկա Լ.-ն կցկտուր ակնարկեց, թե ենթարկվել է ֆիզիկական ու սեռական բռնության, բայց չմանրամասնեց՝ ամաչելով ներկաներից:

Այն հարցին, թե այդքան բռնությունների ու ստորացումների ենթարկվելով՝ ինչո՞ւ չի դիմել իրավապահ մարմիններին, վկան ասաց, թե վախեցել է իր ընտանիքի, իր երեխաների կյանքի ու անվտանգության համար, նույնիսկ ներկա պահին վախենում է իր անվտանգության համար…

Ըստ Լ.-ի՝ մի օր ամուսինը Ռուսաստանից գումար է ուղարկել, ինքն այդ գումարը ստանալու պատրվակով Ազատից վերցրել է իր անձնագիրը: Գումարը ստացել է, Ազատն այն ամբողջությամբ խլել է, բայց անձնագիրը մոռացել է վերցնել մոտից:

Լ.-ն որոշել է երեխաներին վերցնել ու փախչել Ազատի տանից:

Մինչև այդ չէր փախչում՝ վախենալով բակում գտնվող շներից, բայց Ազատի «կին Սվետան» խղճացել է Լ.-ին, օգնել է, որ նա հավաքի իրերը, վերցնի երեխաներին, տաքսի կանչի ու փախչի Վանաձոր:

Լ.-ն ասաց, թե Ազատի տանից հեռացել է մոտավորապես հոկտեմբերի 7-ին՝ այնտեղ մնալով ու Ազատի ձեռքի տակ տառապելով մեկ ամսից մի քիչ ավելի: «Էլ աչքս ոչինչ չէր գալիս, զանգեցի մայրիկիս, խնդրեցի, որ վճարի այն տաքսու գումարը, որով փախչում էինք Վանաձոր… Երկարաթև շոր էի հագել, որ կապտուկներս չերևան, Ազատը դեմքիս չէր խփում, բայց ամբողջ մարմինս կապտուկների մեջ էր»,- ասաց վկան:
Լ.-ն հայտնեց, թե Ազատի ձեռքին տառապելով՝ ինքը երկու անգամ ինքնասպանության փորձ է արել, այլևս չէր ցանկանում ապրել, իր կյանքը «ոչ մի արժեք չուներ…»:

Սակայն Վանաձորում էլ, ըստ Լ.-ի, Ազատը հանգիստ չի թողել, անընդհատ զանգել, հաղորդագրություններ է ուղարկել ու սպառնացել է, թե Լ.-ին խայտառակ է անելու ընտանիքի ու հարազատների շրջանում, ցույց է տալու մերկ լուսանկարները: Նա սպառնացել է ոչնչացնել Լ.-ի ամբողջ ընտանիքը, եթե նա չվերադառնա իր մոտ ու չաշխատի իր համար՝ «որպես ստրուկ»…

2015 թվականի մայիսի 27-ին Լ.-ի կրտսեր դուստրը ծանր թոքաբորբով է հիվանդացել, նրան տարել են հիվանդանոց: Այդ ընթացքում Ազատը զանգել է Լ.-ին, սպառնացել է, ապա զանգել է Լ.-ի եղբորը: Թե ինչ է խոսել եղբոր հետ՝ վկան ասաց, որ չգիտի, միայն եղբայրը Լ.-ին հարցրել է, թե նա որտեղից է ճանաչել Ազատին, ինչպիսի հարաբերությունների մեջ է նրա հետ:

Լ.-ն ասաց, թե եղբորը ոչինչ չի պատմել, միայն զգուշացրել է հեռու մնալ Ազատից, ասել է, որ նա հանցագործ է, զենք ունի, շատ վտանգավոր մարդ է:

Լ.-ն իմացել է, որ հունիսի 3-ին եղբայրն ու Ազատը պիտի հանդիպեին: Վերջինս ասել էր, թե լուսանկարներ պիտի ցույց տա Լ.-ի եղբորը…

Հետո Լ.-ն իմացել է, որ հանդիպումը կայացել է, և Ազատը մահացել է. «Եթե եղբայրս չաներ, ես էի անելու, էդ աստիճանի ինձ հասցրել էր»,- ասաց վկան:

Պետք է ասել, որ իր ամբողջ տառապագին պատմությունը վկա Լ.-ն քննիչի մոտ՝ նախաքննության ժամանակ, չէր պատմել: Դատարանում ասաց, թե քննիչը հարցաքննության ժամանակ իրեն ասել է, որ Ազատը… հարևան սենյակում է: Լ.-ն իմացել էր, ճիշտ է, որ Ազատը մահացել է, բայց քննիչի ասելուց հետո վախեցել է ու իր նկատմամբ գործադրված բռնությունների մասին նախաքննության ժամանակ ոչինչ չի ասել…

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Ազատի մայրը, շատ զգացմունքային էր իրեն պահում, ի վերջո, դատարանը մի քանի նախազգուշացումից հետո նրան երկու ժամով հեռացրեց դատարանի դահլիճից:
Սպանվածի մայրը հայտարարեց, թե վկա Լ.-ն դատարանում «հեքիաթ պատմեց»: Նա հարցրեց վկային. «Դու ի՞նչ գործ ունեիր՝ ուրիշի ընտանիքը մտնեիր: Հերդ ու ախպերդ էկել էին օդանավակայան, նստեիր, քո երեխաների հետ գնայիր քո տուն, Ազատի հետ ի՞նչ գործ ունեիր…»:

Մեր զրույցի ժամանակ սպանվածի մայրն ասաց, թե Լ.-ն ու նրա կողմից հիշատակված «Սվետան» Ազատի սիրուհիներն են եղել, Ազատի հետ ապրել են մի տանը: Ընդ որում՝ Լ.-ն ու «Սվետան» ընկերուհիներ են եղել, Ազատը Լ.-ի հետ ծանոթացել է «Սվետայի» միջոցով…

Մայրն ասաց, թե Ազատն օրինական կին ունի, երկու հրաշալի երեխա: Ազատը 105 կիլոգրամանոց հաղթանդամ տղամարդ էր, նրա վրա հարձակվել ու դանակով հարվածներ են հասցրել անսպասելի: Մոտ 22 ուժեղ հարված են հասցրել, բայց որդին տեղում չի մահացել, մահացել է հիվանդանոցում, անգամ բժիշկներն են զարմացել նրա օրգանիզմի ուժի վրա:

Դեպքի օրը, ըստ տուժողի իրավահաջորդի, որդին իրենց գյուղական տանն էր, օգնում էր հողամասի աշխատանքներին, երբ զանգել ու հանդիպման են կանչել: Նա ոնց որ կար՝ «շորտիկով», գնացել է հանդիպման ու… ենթարկվել է հարձակման և սպանվել է…

Տուժողի իրավահաջորդը բացի Ազատից ՝ մի որդի էլ է ունեցել, որն ավելի վաղ մահացել է ավտովթարից… «Ես Արցախյան պատերազմի մասնակից եմ»,- ասաց տուժողի իրավահաջորդը:

Նա կատարվածի համար մեղադրում էր ոչ թե ամբաստանյալին, ով դանակով հարվածներ էր հասցրել որդուն, այլ միայն Լ.-ին ու «Սվետային»՝ որդուն գլխահան արած կանանց, որոնց մասին ասաց, թե նրա՛նց ծրագրածն է եղել որդու սպանությունը, ամբաստանյալը գործիք է դարձել քրոջ ձեռքին…

Հաջորդ դատական նիստին՝ օգոստոսի 26-ին, դատարանը շարունակելու է վկաների հարցաքննությունը:

1in.am


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47