«Հրապարակ» թերթը գրել էր, որ իշխանությունը ռեպրեսիվ մեթոդներով փորձում է «գործ սարքել» ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ:
«Երեկ առավոտյան Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայի մոտից ոստիկանները, առանց բացատրության, 6-րդ վարչություն են տարել շուկայի աշխատակիցներից մեկին՝ Կարեն անունով, և ստիպել, որ ասի, թե ծաղկավաճառներից գումարներ է շորթել։ Նաև պարտադրել են գրել, թե «ով է իր կռիշը», ում է տվել շորթած գումարները: Աշխատակիցը հրաժարվել է կեղծ հայտարարություններ անել, որից հետո նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել՝ հարվածել են կողերին, ոտքերին»,- գրել էր թերթը
Այսօր Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս տեղեկատվությանը՝ նշեց, որ Հայաստանում որևէ իրավապահ որևէ քաղաքացուց չի կարող ցուցմունք կորզել կամ ստիպել կեղծ ցուցմունք տ
«Ես եղել եմ ու կամ պաշտոնյա, իմ հետ կապված Հատուկ քննչականում դիմում է եղել, գնացել, ցուցմունք եմ տվել, և գործը կարճվել է, պետք է ասենք, որ իմ հետ կապված հետապնդումնե՞ր են եղել, ամենևին: Բա ո՞նց է լինում, որ իմ մասով չեք ասում, իսկ Արթուր Վանեցյանի մասով ասում եք: Վանեցյանի ծաղկի բիզնեսի մասով խոսվել է մինչև նրան պաշտոնանկ անելը: Եթե Արթուր Վանեցյանն այսօր էլ լիներ ԱԱԾ տնօրեն, և լինեին փաստաթղթեր՝ կապված նրա հետ, ինձ կանչելու էին և ցուցմունք վերցնեին»,- նշեց նա:
Ըստ նրա՝ միակ բանը, որն իրենք օգտագործում են իրենց քաղաքական հակառակորդների դեմ, քաղաքական խոսքն է:
«Մեզ ավելի հեշտ է քաղաքական գործչին բերել տեսախցիկի առջև և նրա հետ կռվել, բայց անիմաստ գնալ, ասել, մի հատ տեսնել, բան… անիմաստ է: Պաշտոնապես ասում եմ, եթե Հայաստանում երբևիցե նման բան լինի, և ես դրան ականատես լինեմ, ապա դուրս կգամ նման բան անողի դեմ և կպայքարեմ նման իշխանության դեմ:
Իմ բոլոր ընկերները նույնպես դուրս կգան նման իշխանության դեմ: Բայց նման իշխանություն Հայաստանում այլևս չկա ու չի կարող լինել»,- ընդգծեց նա:
168.am
16:56
15:14
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03