Ամուսնության մասին առասպել №1
«Եվ նրանք ապրեցին երկար եւ երջանիկ…»
Հենց դա են մեզ սովորեցնում դիսնեյյան մուլտերը, որոնցով մեծացել է սենտիմենտալ աշխատասեր երիտասարդության նոր սերունդը: Հիշո՞ւմ եք, թե ինչպես է ավարտվում նրանց ամեն հեքիաթը: Հենց այդ ֆրազով: Եվ տղամարդիկ, եւ աղջիկները սկսում են ընտանեկան կյանքն ընկալել որպես հավերժական մեղրամիս: Իսկ ինչպես է իրականում. տղամարդը աշխատանքից հոգնած տուն է գալիս, իսկ կինը չի համբերում, թե երբ է դուրս գալու հասարակություն, բայց ամեն դեպքում նրա համար ընթրիք է պատրաստում:
Խմբագրի կարծիքը. մեր առաջին առասպելի այդ ֆրազն ամբողջ աշխարհին ստիպում է ամուսնությունից ֆենոմենալ եւ հեքիաթային ինչ-որ բան սպասել: Իրականում ամեն ինչ այդքան գեղեցիկ չէ:
Եզրահանգում. ամուսնությունը ծանր աշխատանք է` օրը 24 ժամ եւ շաբաթը 7 օր: Իհարկե, հոգու խորքում դուք երազանք եք փայփայում` գտնել ձեր արքայազնին, որը ձեզ կսիրի այնպիսին, ինչպիսին դուք կաք: Բայց ամուսնության մեջ դուք ստիպված կլինեք հոգ տանել ամուսնուն, ինչպես եւ նա ստիպված կլինի հոգ տանել ձեզ: Այնպես որ, դերերը լիովին հավասարարժեք են:
Ամուսնության մասին առասպել №2
Կարծում եք, որ ամուսնությունից ձեր եւ ձեր ամուսնու ակնկալիքները լիովին համընկնում են:
Ամեն դեպքում դուք կամ մտածում եք դա կամ էլ անկեղծորեն ուզում եք, որ ամեն ինչ հենց այդպես լինի կամ էլ ամբողջ ուժով ձգտում եք հասնել դրան: Ամուսնանալու որոշում կայացնելուց հետո շատ կարեւոր է հասկանալ, որ այդ պահից դուք հայտնվում եք անիրականանալի (ամենից հաճախ) ակնկալիքների աշխարհում:
Ինչո՞ւ է հենց այդպես. որովհետեւ չի կարելի ինչ-որ բան պահանջել ուրիշ մարդուց: Պահանջել կարելի է բացառապես իրենից: Չէ որ ոչ ոք ոչինչ ձեք պարտք չէ, նույնիսկ նա, ով ձեզ հետ կապված է ամուսնության կապերով:
Այդ առասպելի սիրելի ֆրազներն են. «Ես կուզեի…», «Ես մտածում էի…»:
Որն է պատճառը. վաղ մանկությունից տղամարդիկ եւ կանայք իրենց համար իդեալական ամուսնություն են պատկերացնում եւ իդեալական ընտանիք` հիմնվելով գրքերի, ֆիլմերի, չափահասների պատմությունների վրա: Եվ ամուսնության պահին զույգից յուրաքանչյուրի մոտ ամուսնական կյանքի որպես այդպիսինի իր տեսլականն է ձեւավորվում:
Եզրահանգում. ամուսնությունից հետո առաջին տարին ամենածանրն է: Այն ի հայտ է բերում կտրուկ տարաձայնությունները եւ ցույց է տալիս սուր անսպասելիությունները: Յուրաքանչյուրի մոտ չարտահայտված ակնկալիքներ են պահպանվում: Մնում է դժվարությունների լուծման միայն մեկ ուղի. անկեղծորեն խոսել այն մասին, թե կյանքից ինչ եք ուզում ամուսնությունից հետո: Ցանկալի է այդ պահերը քննարկել ամուսնանալուց առաջ:
Ամուսնության մասին առասպել №3
«Իմ ամուսինը իմ երկրորդ կեսը կդառնա, կլրացնի ինձ, եւ մենք մեկ ամբողջություն կլինենք»:
Դուք ամենայն հավանականությամբ առաջնորդվում եք «հակադրություններն իրար ձգում են» ֆրազով, որը հիմնված է երկու հակադիր մասնիկի ֆիզիկական ձգողության վրա: Եվ տվյալ իրավիճակում դուք անկեղծորեն հավատում եք, որ մարդը կլրացնի ձեզ, ձեր դիմանկարին նոր դրական գծեր կավելացնի` արմատախիլ անելով թերությունները:
Ինչպես է իրականում. ամուսնությունը ինքնակատարելագործման եւ ինքնադաստիարակման միջոց է: Այն ձեզ ստիպում է առաջ գնալ, ավելի լավը դառնալ եւ նոր բարձունքների հասնել: Եվ դուք պետք է ինքներդ հասնեք այդ ամենին` հույսեր չդնելով ձեր երկրորդ կեսի վրա:
Եզրահանգում. ոչ ամուսնությունը, ոչ մոտ մարդը չեն կարող ձեզ, որպես անհատի, մեկ միասնություն դարձնել: Վերջ տվեք մտածել «մենք իրար համար ենք ստեղծված» կաղապարով: Դուք չպետք է կախված լինեք ձեր ամուսնուց: Ամուսնական զույգում յուրաքանչյուրն առանձին, ինքնաբավ եւ ինքնուրույն անհատականություն է: Հակառակ դեպքում ձեզ անհրաժեշտ է շտապ պայքարել անլիարժեքության բարդույթի դեմ:
16:47
16:34
16:17
16:03
14:45
14:34
14:32
14:14
14:06
13:58
13:37
13:22
13:06
12:45
12:23
12:09
11:46
11:33
11:16
11:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23