ԲԱՑ ՆԱՄԱԿ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ին
Չկայացած բռնապետ՝ Նիկոլ,այսքան տարի զբաղվում ենք քաղաքականությամբ, ուշի-ուշով հետևում ենք քաղաքական- հասարակական զարգացումներին, բայց երեկ առաջին անգամ իմացանք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը երկու աղջիկ երեխա ունի: Եվ իմացանք դա քո և քո սադրիչ, քայքայիչ և սրբապիղծ գործողությունների հետևանքով, որոնցով դու Ազգային անվտանգության ծառայությունը որպես քո կոշիկ մաքրելու շոր օգտագործելով՝ դրդում ես անել այլանդակ քայլեր, մասնավորապես՝ ահաբեկել Հ.Թովմասյանի ընտանիքին ու զավակներին:
Նիկոլ:
Եթե մոռացել ես, ապա հիշեցնեմ՝ դու երկուսի փոխարեն երեք դուստր ունես, և քաղաքականությունն էլ բումերանգ է: Չարաչար սխալվում ես, եթե կարծում ես, որ քո իշխանությունը լինելու է հավերժ և անվերջանալի: Գալու է օրը՝ զրկվելու ես Քաջ Նազարի թագից, կողքիդ Ուստիանը՝ իր էլիտար փալասներից ու բիզնես-կլասից, բոշա ֆեյքերդ՝ աշխատանքից և այն <<դուխից>>, որ դու ես նրանց տվել: Ու այդ ժամանակ ոչ թե ԱԱԾ-ն է քո աղջիկ երեխաներին կանչելու հարցաքննության, այլ շարքային թաղային ոստիկաններն են նրանց մազերից բռնած քարշ տալով տանելու՝ քեզ հետ ունեցած հարցերը նրանց միջոցով պարզելու համար: Եվ այդ ժամանակ ո՛չ մի իրավապաշտպան, ո՛չ մի միջազգային կառույց, ո՛չ մի մարդասիրական կազմակերպություն չի կարողանալու քո երեխաներին պաշտպանել, քանզի դա քո՛ իսկ ձևավորած մշակույթն է լինելու, քո՛ իսկ ստեղծած մարդակործան համակարգը, որը չի ճանաչում ո՛չ տարեց, ո՛չ մանուկ:
Այսօր քո նմանի պատճառով է, որ երկու իսկական հայ տղա՝ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը, հայտնվել են բանտում: Նրանք պատժվում են ընդամենը դատավորին հարցադրում կատարելու և նկարահանելու, բայց իրականում՝ քո քաղաքական հակառակորդի ճամբարում գտնվելու համար:
Փոխվելու է աշխարհը, փոխվելու է Հայաստանը, գալու են նոր ժամանակներ, որոնցում քո այսօրվա ոսկեզօծ թագը գլորվելու է՝ ընկնի ցեխի մեջ: Մարիամիկից մինչև Արփի՝ պատասխան են տալու, որովհետև նրանց հայրը այսօր արդեն ջնջում է բարոյականության բոլոր գծերը: Նույնիսկ ամենաստոր հանցագործները ձեռք չեն բարձրացնում ընտանիքի վրա, իսկ դու քեզ համար Թովմասյանների ընտանիքը թիրախ ես դաարձրել՝ ինքդ քեզ դնելով Պինոչետի տեղը:
Սթափվի՛ր, կա՛նգ առ, վաղը գնացքը գնացած է լինելու: Անի Կարապետյան
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01