«Մի քանի օր առաջ տղաս թոռնիկիս տարել էր դպրոց, տեղեկանք էին ուզել, գնացել էր Անձնագրային բյուրո, պարզվել էր, որ 2014թ-ից մենք ընտանիքով դուրս ենք մնացել հաշվառումից: Իբրև թե հարսս, որի անունով էր տունը, դիմում է գրել, որ բոլորս դուրս գանք հաշվառումից, բայց հարսս ընդհանրապես հայերեն գրել չգիտի, Ռուսաստանի քաղաքացի է, նրա անուն-ազգանունը Սյուզաննա Գրիգորյան է, մեզ տեղեկանք են տվել, որ Ռուզաննա Գրիգորյանը ձեզ հանել է գրանցումից, մենք այդպիսի մարդ չենք ճանաչում: Խայտառակություն է: Դիմեցի Վարչական դատարան, դատարանը մերժեց:
Արդեն 50 տարուց ավելի է Էջմիածնում եմ ապրում, ամենաշատը 1-1,5 ամիս եմ բացակայել երկրից: Թաղային լիազորը տեղեկանք է տվել, որ փաստացի բնակվել եմ այստեղ»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը, ով պատրաստվում էր իր թեկնածությունը ներկայացնել առաջիկա ՏԻՄ ընտրություններում:
Ստորագրահավաք էր կազմակերպվել, որպեսզի Հրաչիկ Աբգարյանը կարողանա իր թեկնածությունը ներկայացնել Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում. «Քաղաքս և էջմիածնեցին փոփոխությունների կարիք ունի: Ես ուզում եմ, որ էջմիածնեցին հանգիստ ապրի իր քաղաքում»:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որոնց համաձայն՝ Մանվել Գրիգորյանը ճնշումներ է գործադրել, որ իր թեկնածությունը չառաջադրի, Հրաչիկ Աբգարյանն ասաց, որ ոչ ոք իր վրա ճնշում չի գործադրել: «Ինձ վրա ոչ ոք չի կարող ճնշում գործադրել, ես վարվում եմ այնպես, ինչպես ինձ հետ են վարվում, կհարգեն՝ կհարգվեն, չեն հարգի՝ չեն հարգվի: Եթե ճնշում գործադրեն միանաշանակ շատ խիստ պատասխան կստանան»,- ընդգծեց Էջմիածնի նախկին քաղաքապետը և հավելեց, որ քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանին չի ճանաչում, իսկ Մանվել Գրիգորյանին ճանաչում է, բայց նրա հետ չի շփվում ընդհանրապես:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55